Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Փանջունի
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 16:46

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ


«БОЛЬШАЯ СТИРКА»
Ըստ Լեւոն Զուրաբյանի` ոստիկանները Բաղրամյան պողոտայից հանեցին ոչ միայն ցուցարարներին, այլեւ` նրանց կեղտոտ սպիտակեղենը:

% % %
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ
ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔԸ

Անհնազանդ ցուցարարին ոստիկանն ա քարշ տալիս:

% % %
ԱՄՍՎԱ ՀԱՐՑԸ
Հիմա ՀԷՑ-ը տնտեսվարո՞ղ սուբյեկտ է, թե տնտեսվառող:

ՇԱՏ ԱՇԽԱՏՈՂԻՆ` ՇԱԼԵ ՇԱՊԻԿ
Ըստ շրջանառվող լուրերի, նախագահը թույլատրել է ԱԺ-ին հանգստանալ մինչեւ սեպտեմբեր, կառավարությանը` երկու շաբաթ, այ` իսկ ոստիկանապետին անվճար պուտյովկա է տրամադրել ամբողջ ամառը Բաղրամյան պողոտայում հանգստանալու:

% % %
ԵՎՐԱՄԱՅԴԱՆԻՍՏԸ
Ասում են` Բաղրամյան պողոտայում «անկախության խորհրդանիշ» Պարույր Հայրիկյանը Եվրամիության դրոշակը ձեռքին պոչը խուզել էր, խառնվել երիտասարդ ցուցարարներին:

% % %
ՀԱՅԿԱԿԱՆ
ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
(ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Ըստ հայագետների` Բաղրամյան պողոտայում երիտասարդների գնալուց հետո սերնդափոխություն տեղի ունեցավ:

% % %
ՊԱՅՔԱՐ ՍՏՎԵՐԻ ԴԵՄ
Ոստիկանությունից հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանի` ցուցարարաներին ջրելուց հետո ցուցարարների լույսը գնաց, բայց ստվերը մնաց ու դրա համար էլ ջրցան չի օգտագործում, քանի որ հասկացել ա. ստվերին ջրով չես քշի, մնում ա թուղթ ու գիրը:

 

 

КОНСЕРВАЦИЯ

ԱԺ էթիկայի հանձնաժողովից հայտնում են, որ Խոսրով Հարությունյանի պահանջով առաջիկայում քննարկվելու է Զարուհի Փոստանջյանի պահածոյացման հարցը: