Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Փանջունի
Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ


ՀԻՄԱ ԷԼ ՍԱ՞
(ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՎԱՔՎԵԼՈՒ
ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՑԱԴՈՒԼ ՍԿՍԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Մեր սոված հալը, սրա Եվրոպայից  կուշտ գալը…

% % %
ԴԵՖՈԼՏ
Ըստ Ավիացիայի գլխավոր վարչության` Հունաստանը Միշա Բաղդասարովի օրն է ընկել: Տարբերությունն այն է, որ Բաղդասարովը կերավ օդի փողերը, իսկ Հունաստանի վերցրած վարկերը հօդս ցնդեցին:

% % %
ՐԱՖՖՈՒ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ
ՋՈՒՐ ԴԱՐՁԱՆ

Ըստ «Ժառանգության» մամուլի հաղորդագրության` Րաֆֆի Հովհաննիսյանին  Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում  հանդիպելիս նույնիսկ բժշկական մոմիկի չարժանացրեց:
ԲՈՆՈՒՍ
ՌԴ արտգործնախարարությունից հայտնում են, որ Պարույր Հայրիկյանին Բաղրամյան պողոտայում եվրադրոշով ցույց անելու համար Սիբիր սանատորիայի անվճար ուղեգիր են հատկացրել, որ օր ծերության ջահելությունը կրկին «վայելի»:

% % %
ԼԻԿՎԻԴԻՍՏԸ
Եվրամայդանիստների համաշխարհային կրթական կենտրոնից հայտնում են, որ Դավիթ Սանասարյանը Երեւանի ցույցը պռավալ տալով` լիկվիդ է մնացել եւ հացադուլով փորձում է վերաքննություն հանձնել:

% % %
ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ
(ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ` ԲԱՂՐԱՄՅԱՆ
ՊՈՂՈՏԱՅԻ ԻՐ ՑՈՒՑԱՐԱՐ ՔՈՒՅՐԻԿՆԵՐԻ ՑՈՒՅՑԸ ՑՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

– Ինչ էլ լինի, քո՛ւյր, իմ քո՛ւյր, հեռանալիս չանիծեք…

ԱՉՔԸ ՏԵՍԱԾԻՑ Ա ՎԱԽԵՆՈՒՄ
Ոստիկանները Բաղրամյան պողոտայի ցուցարարներին հիմնականում ոտքերն առաջ էին բերման ենթարկում, որ գնալնները լիներ, գալները` ոչ: