Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:07

«ԱՅՍ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ»

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն` Ուֆայում մասնակցելով ԲՐԻԿՍ, ԵՏՄ եւ «Շանհայյան համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին: Նույն օրը ՀՀ վարչապետը նույնպես աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Թե ինչո՞վ է բացատրվում երկրի երկու ղեկավարների միաժամանակյա այցը ՌԴ, «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան վերլուծաբաններից:

Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎՆ ընդգծեց.
- Վարչապետի ու նախագահի այցը Ռուսաստան ունի որոշակի տնտեսական նպատակներ, գագաթնաժողվի մյուս նպատակները եւս տնտեսական են. քաղաքականը գուցե այդքան մեծ դերակատարություն չունի այստեղ: Տվյալ պարագայում սա երկու աշխատանքային այցելություն է, որի առաջնային նպատակներից է` նպաստել եւ նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսական ոլորտում համապարփակ համագործակցության համար: Այստեղ խոսքը նաեւ համապատասխան աշխատանքային հանդիպումների մասին է, որոնք կարող են տալ իրենց արդյունքը: Այսինքն` այստեղ բոլոր հարցերն ունեն տնտեսական ուղղվածություն: Սա այն հանդիպումը չէ, որտեղ կարող են քննարկվել քաղաքական հարցեր:
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փաստեց.
- Այս այցելության մեջ պատահական ոչինչ չկա, սակայն չպետք է մոռանանք, որ գագաթնաժողովին նախապատրաստվել են նախապես: Այնպես որ, այցն անսպասելի չէր: Ուֆայում կայանալու է  երեք գագաթնաժողով, եւ, իմ կարծիքով, ՀՀ նախագահի այցը տրամաբանական է: Եթե Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին, ապա հասկանալի է, որ ավելի պետք է ակտիվացնի իր  համագործակցությունը: Եթե չեմ սխալվում, մեր երկիրը գագաթնաժողովին կարող է մասնակցել նաեւ դիտորդի կարգավիճակով: Այստեղ զուգահեռ տեղի կունենա նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպում: Համոզված եմ, որ օրակարգում կարեւորագույն խնդիրը կապված կլինի Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության հետ, օրինակ` «ՌԱՕ ԵԷՍ»-ի կամ «Գազպրոմի»: Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները շատ լուրջ են ընդունվել Ռուսաստանում, պատահական չէր երկրի երրորդ դեմքի այն հայտարարությունը, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ն իր գործունեության մեջ սխալներ է թույլ տվել:  Տեղի ունեցող հանդիպումների օրակարգում կարեւորագույն հարցերը սրանք են լինելու:
ՊՆ նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆՆ ավելացրեց.
- Այս այցելություններն ու հանդիպումները լիովին համընկնում են մեր աշխարհաքաղաքական շահերի հետ: Ոչ միայն քաղաքական, ռազմական եւ անվտանգության տեսանկյունից, այլեւ` տնտեսական խնդիրների լուծմանն են նպաստում: Դժվար է ասել, թե լրացուցիչ ինչ հարցեր կքննարկվեն այնտեղ: