Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:26

ՍԱՏԿԱԾ ՃԱՆՃԸ` «ՎԻՆԻ» ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԻ ՄԵՋ

 

Հայաստան ներկրվող մանկական կերերը բազմազան են, իսկ թե դրանցից որն է ավելի որակյալ, դժվար է ասել, քանի որ ժամանակ առ ժամանակ սպառողները բողոքում են այս կամ այն մանկական կերի որակից: Օրերս նման բողոք եղավ «Վինի» մանկական կերի հետ կապված, երբ սպառողներից մեկը դրա մեջը հայտնաբերեց սատկած ճանճ:

 

Իդեպ, վերջին շրջանում կարծես թե նորաձեւ է դարձել սպառողներին մատուցել նման «շահումով» կերակուրներ` տարականով, ծխախոտի մնացորդով կամ, ինչպես այս դեպքում, սատկած ճանճով «համեմված: Հասկանալու համար երեխաներին սատկած ճանճ առաջարկելու իմաստը` «Իրավունքը» դիմեց  մանկական կերեր ներկրող «Սլավեքս»  կազմակերպությանը: Մեզ հետ զրույցում կազմակերպության ներկայացուցիչը, ով ներկայացավ Կարեն անունով եւ ամբողջական պաշտոնը չնշեց, հետեւյալ ռազմավարությունն էր ընտրել. բացառել, որ իրենց ապրանքանիշի մեջ կարող է սատկած ճանճ հայտնվել. «Մանկական սնունդն ունի իր սպեցիֆիկան, մանկական սնունդի մեջ «կիսլարոդ» չկա, այլ լինում է ազոտ, որի առկայության դեպքում կենդանական շունչ չի կարող ապրել: Համոզված եմ, որ ճանճը «Վինի»-ում է հայտնվել սպառողի տանը: Նման դեպք մենք ընդհանրապես չենք ունեցել: Յուրաքանչյուր ոք կարող է ուսումնասիրել մանկական կերերը եւ տեսնել, որ գործարանային արտադրության մանկական կերերի մեջ չի կարող կենդանական շունչ լինել: Այս ամենը մեզ համար անակնկալ էր»:
Ի՞նչ կապ ունի «կիսլարոդն» ու ազոտը, դժվար է հասկանալ. ի վերջո հայտնաբերվել է սատկած, ոչ թե թռվռացող ճանճ: Այսինքն, եթե նույնիսիկ փաթեթից թթվածինը լիովին հանված է, ոչինչ չի ապացուցում:
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե սպառողներից որեւէ մեկը նշված դեպքի հետ կապված իրենց չի դիմել. «Գուցե, այսպես մեզ փնովելով` որեւէ մեկը ցանկանում է կոմպրոմատներ շահել, սա այն հարցն է, որ մենք այսպես չենք թողնի եւ կպաշտպանենք մեր շահերը: Դեռ կպարզենք թե ով է ճանճ գցել կերի մեջ, ամեն ինչ կլուծենք դատական կարգով»,- ընդգծեց Կարենը:
Հուսալով, որ այս պատմությունն իրոք դատական պարզաբանման օբյեկտ կդառնա, այնուամենայնիվ` դիմեցինք նաեւ մասնագետի, հասկանալու համար, թե «ճանճով կերերը» երեխայի օրգանիզմին ինչ կարող են տալ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Նոնա Եղոյանը «Իրավունքի» հետ զրույցում պարզապես բոլոր մայրերին հորդորեց` «ավանդական կերից» լավը չկա` պետք է փոքրիկներին կերակրել մայրական կաթով. «Երեխան մինչեւ 6 ամսական պետք է կերակրվի մայրական կաթով: Բնությունն այնպես է ստեղծել, որ բոլոր մայրերը կաթ ունեն. հակառակը բացառվում է: Երեխային ճիշտ կերակրելու դեպքում մայրերի մոտ կաթ միշտ էլ արտադրվում է: Կաթը նվազում է այն ժամանակ, երբ երեխային կերակրում են ոչ ճիշտ ձեւով: Ահա այդ ժամանակ էլ մայրերն անցնում են արհեստական կաթերի: Ճիշտ է, գիտնականները փորձել են արհեստական կաթերը որոշ չափով մոտեցնել մայրական կաթին, բայց հասկանալի է, որ այն լիարժեք չէ: Այն երեխաները, որոնք մինչեւ 6 ամսական կերակրվում են մայրական կաթով, լինում են ավելի առողջ եւ ալերգիաները նրանց մոտ ավելի քիչ են: Արհեստական կաթերի օգտագործման դեպքում,  երեխաներն ավելի ալերգիկ են լինում»:
Մեր զրուցակցի խոսքով` պարզապես կան մայրեր, ովքեր իրենց գեղեցիկ կառուցվածքը չկորցնելու համար վախենում են երեխաներին կերակրել մայրական կաթով. «Եթե մայրերը հետեւեն իրենց եւ խնամեն, ապա որեւէ խնդիր չի առաջանա»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ