Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:57

ԱՐԵՎԱՅԻՆ ԼՈԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՇԿԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՌԻՍԿԸ


- Հարգելի բժիշկ, արդյո՞ք օգտակար են արեւային լոգանքները: Արեւի ճառագայթներից հնարավո՞ր է առաջանա մաստոպաթիա:


- Հարցին պատասխանել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրենի տեղակալ, ուռուցքաբան, մամոլոգ, բ.գ.թ. ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.

 

-Ամռան օրերին բոլորն են ձգտում հանգստանալ, եւ հանգիստը հաճախ ասոցացվում է (հատկապես կանանց մոտ) ծովի եւ արեւայրուքի հետ: Ծանոթանանք արեւայրուքի առավելություններին ու թերություններին:
Բոլորս դեռ վաղ տարիքից գիտենք, որ արեւային լոգանքներն  օգտակար են օրգանիզմի համար: Արեւի լույսն ու ջերմությունն ազդեցություն են ունենում էնդոկրին համակարգի վրա (վահանագեղձ, հիպոֆիզ, ձվարաններ եւ այլն), ինչպես նաեւ կարգավորում են նյութափոխանակությունը եւ բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Արեւի լույսից մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D: Հատկանշական է, որ այդ վիտամինի 90%-ը մեր օրգանիզմը ստանում է արեւի ճառագայթներից, եւ միայն 10%-ն է փոխանցվում սննդի միջոցով: Վիտամին D-ի օգտակարության մասին կարելի է երկար խոսել: Պարզվել է, որ այն օգտակար է նաեւ կրծքագեղձի համար: Ստենֆորդի համալսարանի գիտնականները գտնում են, որ արեւային լոգանքները իջեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Սրա պատճառն այն է, որ արեւային լոգանքների ընթացքում մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D: Ապացուցված չէ, բայց կարծիք կա, որ հենց դրա պատճառով գյուղաբնակ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղ հանդիպում է ավելի քիչ դեպքերում, քան այն կանանց մոտ, ովքեր աշխատում են գրասենյակային պայմաններում: Վիտամին D-ի հակաուռուցքային նշանակության մասին վկայում են բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ:
Վիտամին D-ն առաջանում է B դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ուլտրամանուշակագույն ճառագայթների այս տեսակը բավական քիչ է պարունակում արեւի լույսի մեջ, եթե ամպամած եղանակ է: Այնպես, որ վիտամին D-ն սինթեզվում է արեւային օրերին: Այսուհանդերձ, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:
Առաջին վտանգը արեւայրուքից, իհարկե, մաշկի այրվածքներն են: Այրվածքները ոչ միայն ցավոտ են, այլեւ վտանգավոր: Ապացուցված է, որ արեւային լոգանքների չարաշահումը բարձրացնում է մաշկի քաղցկեղի ռիսկը: Այն վտանգավոր է նախեւառաջ սպիտակամաշկ կանանց համար, ովքեր ունեն բազմաթիվ խալեր ու, հատկապես, եթե այդ խալերը վերջին շրջանում փոխել են իրենց գույնը կամ ձեւը: Արեւի ճառագայթներից մաստոպաթիա չի կարող առաջանալ, բայց արեւի տաքությունը խթանում է էնդոկրին համակարգը, ինչը կարող է հանգեցնել հորմոնալ շեղումների, որի հետեւանքով կարող է առաջանալ ցավ կրծքագեղձում: Բացառված չեն կիստաների առաջացումը եւ մեծացումը, ինչպես նաեւ ֆիբրոադենոմաների մեծացումը: Կրծքագեղձի մաշկն ավելի զգայուն է, եթե կինը նախկինում ստացել է ճառագայթային բուժում: Արեւը անցանկալի է քիմիաթերապիա ստացողների համար, քանի որ որոշ դեղամիջոցներ կարող են ուժեղացնել արեւի ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա: Կարելի է արեւայրուք ընդունել քիմիաթերապիա ստանալուց միայն 1,5-2 ամիս անց: Բայց սա չի նշանակում, որ պետք է փակվել տանը: Անցանկալի է կեսօրվա արեւի ընդունումը, իսկ առավոտյան ծովային լողը կամ ծառի ստվերի տակ գիրք կարդալը ողջունելի են: Արեւի տակ գտնվելիս լայն գլխարկը եւ արեւապաշտպանիչ քսուքը (30 SPV կամ բարձր) խիստ ցանկալի են: Արեւայրուք ընդունել կարելի է նաեւ հով տեղում. դանդաղ է, բայց անվտանգ: Պտուկի մաշկը ավելի բարակ եւ զգայուն է, քան կրծքի մաշկը, ուստի այն ավելի շատ է հակված այրվելու: Ցանկալի է արեւայրուք ստանալ լողազգեստով: Եթե կրծքի վրա կան խալեր, պետք է ընտրել այնպիսի լողազգեստ, որը կծածկի դրանք: Նոր վիրահատված կանայք պետք է խուսափեն հաճախակի արեւայրուքներից. դա կարող է վատ ազդեցություն թողնել սպիների վրա:
Արեւայրուքի համար նախընտրելի եւ անվտանգ ժամերն են` 11-ից 12-ը եւ 16-ից հետո:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ