Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Փանջունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԿՈՐԾԱՆՎԻ
Ըստ պատմաբանների` Ցիպրասի կառավարությունը Եվրամիության նկատմամբ կիրառում է 600 սպարտացիների ռազմավարությունը:

% % %
ՉԷ, ՍԱ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՆ ՉԷ...
(ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ԵՎ ԿՐԿԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ՎԵՐԱԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Քեզնից Սանասար, Բաղդասար դուրս չեկավ…

% % %

ՈՐԱԿԱՊԵՍ ՓՈԽԵՑԻՆ(ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ԲՌՆԻ ՈՒԺՈՎ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ոստիկանները ցուցարարներին իրենց կամքին հակառակ փողոցային գործիչներից վերածեցին հրապարակայինի:

ՈՉ ՄԻ ԾԱՂԻԿ ՔՈ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ ՉՈՒՆԻ
Ըստ Քաղաքագետների միության` Բաղրամյան պողոտայի ասֆալտին  Սանիտեկի աղբամանների բուրմունքից ոգեշնչված` նոր քաղաքական լիդեր է ի հայտ եկել` Վաղինակ Շուշանյանը:

% % %
ԴԺԲԱԽՏ ՏՂԱՆ
Ըստ ԱԱԾ-ի` նախագահական ընտրություններին մահափորձի ժամանակ կրակեցին Հայրիկյանի ձեռքին, իսկ վերջին ցույցերի ժամանակ` թՀձ-ն կպավ նրա հոգու թելերին:

% % %
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Արցախ բանկից» հայտնում են, որ ռուս գործարար Գերման Ստերլիգովի` Արցախում վերաբնակվելուց հետո, Արցախի դրամական միավորը վերանվանվելու է լոխ ստերլիգ:

% % %
ԳԵՐՄԱՆ ՍՏԵՐԼԻԳՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
Լոխ մունք ենք:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ(ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԹԵՐԹԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ` «ԵԹԵ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔ ԿԻՐԱՌԻ, ՄԵՆՔ ԷԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ԶԵՆՔ ԿԿԻՐԱՌԵՆՔ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Զենք բարձրացնողը զենքից էլ ընկնում է: