Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:33

ՊԱՐՏՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

- Մի անձի կողմից ահաբեկվելու փաստով ոստիկանության կողմից նյութեր նախապատրաստվեցին, այնուհետեւ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվեց: Ոստիկանությունում ես բացատրություն տվեցի, որ ժամանակին մեր միջեւ գումարային փոխհարաբերություններ են եղել, պարտավորվել եմ վճարել, գումար չեմ ունեցել, չեմ վճարել: Այժմ իմ այդ բացատրությունը փորձում են օգտագործել որպես ապացույց դատարանում եւ իմ դեմ մտել են գումարի բռնագանձման պահանջի մասով: Արդյո՞ք դատարանը կարող է այն դիտել որպես ապացույց, եթե երբեւիցե ոչ փոխառության պայմանագիր եմ ունեցել, ոչ էլ ստացական եմ տվել:
Սարգիս

-Ձեր կողմից պարտքի ընդունումը պարտքի ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է ոչ թե այն հանգամանքը, թե այդպիսի գործողությունն ո՞ւմ ներկայությամբ կամ թե որտե՞ղ է կատարվել, այլ այն փաստը, որ Դուք ընդունել եք Ձեր պարտքը պարտատիրոջ հանդեպ եւ պարտավորություն եք ստանձնել այն վճարելու, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` Ձեր պարտավորությունը չեք կատարել: Կարծում եմ, որ ոստիկանությունում տված ձեր բացատրությունը պետք է ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթուղթ դիտվի եւ արժանանա դատարանի գնահատականին` մյուս բոլոր ապացույցների հետ հավասարապես:
Ավելացնեմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածն իմպերատիվ պահանջ է, համաձայն որի` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին եւ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՍՆԵԼՆ ԷԼ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ
- Բանավոր պայմանավորվածության համաձայն` պետք է գնեի Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող 5000քմ հողատարածք: Հատուկ դրա հետ կապված` Ռուսաստանից եկա Հայաստան, իսկ վաճառողն ասում է` փոշմանել եմ, այդ գնով էլ չեմ վաճառում: Արդյո՞ք չեմ կարող պարտավորեցնել, որպեսզի վաճառքը տեղի ունենա, կան վկաներ:
Համազասպ

-Անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները դասվում են այն գործարքների թվին, որտեղ օրենսդիրը պարտադիր պայման է դիտում գրավոր եղանակով կնքված լինելը: Այնքանով, որքանով Ձեր միջեւ չի պահպանվել օրենքի իմպերատիվ պահանջը` այն գրավոր կնքելու հետ կապված: Հետեւաբար՝ բանավոր համաձայնությունը, որի պայմանները վիճարկում եք Դուք, կարծում եմ, չի կարող անգամ դատական ճանապարհով, ընդհուպ` վկաներ ներգրավելով, ճանաչվել որպես անշարժ գույքի առքուվաճառքի գործարք:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով