Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:24

ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԹԵ՝ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԸ

Օրերս Արարատի մարզի գազալցակայաններից մեկում տղամարդու՝ նույն գազալցակայանի աշխատակցի կախված դի էին հայտնաբերել: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ 40-ամյա տղամարդը խնդիրներ է ունեցել գազալցակայանի տնօրենի հետ: Վերջերս էլ գազալցակայանի մոտ շահումով խաղերի ապարատներ են տեղադրվել, ինչը դարձել է ոչ միայն ամբողջ գյուղի ու անցորդների, այլեւ լցակայանի աշխատակիցների, գլխավորապես` Յուրայի սիրելի զբաղմունքը: Նա օրեր շարունակ մեծ գումարներ է տարվել, վիճակն այնքան է վատացել, որ վերադասը հրահանգել է այլեւս աշխատանքի չգալ:
Այս ամենը կապ ունի՞ ինքնասպանության հետ՝ փորձեցինք պարզել նախ Հայանիստ գյուղի գյուղապետ ԲԱԼԱԲԵԿ ՍԱՐԿԻՍՅԱՆԻՑ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած մտերիմ հարաբերություն չի ունեցել հանգուցյալի հետ, սակայն գիտի, թե «ինչը հասցրեց նրան ինքնասպանության. գլխից դուրս պարտքերը»:

Ես կոնկրետ էդ ընտանիքի հետ չեմ շփվել, առավել եւս՝ այդ խաղամոլ, ավելի ճիշտ խաղալու հետ սեր ունեցող տղայի հետ: էդ խաղալու հետ սերը իրեն հասցրեց բաժանման, ունի երկու անչափահաս երեխա: Ինքը տարբեր տեղերում խաղում էր, հետո կրվում ու գալիս տան եղած-չեղածը ծախում: Բայց մի պարտքը չէր հասցնում փակել, որ մյուսն էր ստեղծում: Ապրում էր մոր հետ. մայրն էր պահում իրա երեխեքին:
- Ո՞ւմ էր պարտք, խաղատներո՞ւմ էր խաղում, թե՞...
- Ասում են՝ կազինոյում էլ էր խաղում, խաղային ապարատներից էլ խելքը իրանը չի եղել. որտեղ ապարատ էր տեսնում, սկսում էր «ստավկա» անել, ու վատն այն է, որ ամեն անգամ կրվում էր:
- Դեպքի օրը տեղյա՞կ եք, թե ինչ է եղել:
- Ստույգ ասել չեմ կարող, բայց ինձ հասած լուրերի համաձայն՝ նա վերջին օրերին գազալցակայանի ապարատով խաղալիս բավական մեծ գումարներ էր կրվել: Հա իրեն զգուշացրել են, որ չշարունակի խաղալը: Ասում են, որ նույնիսկ գազալցակայանի տնօրենը իրեն արգելել է մի քանի օր գործի գնալ, ասել է` գնա մի քանի օր հանգստացի, խելքդ գլուխդ հավաքի, հետո կգաս: Բայց ինքը, ըստ երեւույթին, էդպես էլ խելքի չգալով, հաջորդ օրը, անկախ տնօրենի ասելուց, գնացել է գործի: Էդ օրն էլ, ասում են՝ գազալցակայանի ամբողջ օրվա  գումարը կրվել է, իսկ առավոտյան արդեն, նրան կախված են գտել: Չգիտեմ, երեւի անհույս է եղել, մտածել է, որ էլ ելք չունի: Դուք չեք պատկերացնում հիմա իր ծեր մոր եւ վիզները ծուռ մնացած երեխեքի վիճակը. մի սարսափելի վիճակ է իրենց տանը հիմա: Ախր, Յուրան բացի խաղալուց, խմիչքի հետ էլ սեր ուներ, որ օրը չէր ստացվում խաղալ, խմում էր: Վերջին անգամ մի ամիս առաջ տեսա, ասեցի, որ նման ձեւով պետք չի շարունակել: Կոպտեց, ասեց՝ ես, իմ կյանքը:

«ՄԱՄ ՋԱՆ, ՕԳՆԻ, ՊԱՐՏՔԵՐԻՍ ՏԱԿԻՑ ՉԵՄ ԿԱՐՈՒՄ ԴՈՒՐՍ ԳԱՄ»
Մենք փորձեցինք զրուցել նաեւ որդեկորույս մոր` տիկին ԲԵԼԼԱՅԻ հետ, ով մեզ հետ զրույցի ընթացքում մի վայրկյան անգամ հուզմունքը զսպել չկարողացավ.
- Ախ ես ինչ ասեմ, Դուք, որ գաք, տեսնեք` մենք ինչ պայմաններում ենք ապրում. տղուս համար ամենը, ինչ հնարավոր էր ծախել, ծախեցինք: Դեպքից մի քանի օր առաջ եկավ, ասեց. «Մամ ջան, օգնի, պարտքերիս տակից չեմ կարում դուրս գամ»: Ինչքան ոսկի ունեի՝ տվեցի, ասեցի՝ բալա ջան, քեզանից թանկ իմ համար ոչ մեկը չկա, տար, ծախում ես, գրավ ես դնում, ինչ ուզում ես արա, մենակ որեւէ մեկը չգա, ասի` պարտք ես: Դեպքի օրն էլ հանգիստ գնաց գործի, բայց տեսաք ինչ արեց, ինչ սեւ բերեց իմ գլխին: Հա, ինքը խաղալու սեր ուներ, բայց ով կմտածեր, որ մի օր հենց ապարատների պատճառով կյանքին վերջ կտար, երկու էրեխեքին էլ որբ կթողեր: Տեղից էլ էս էրեխեքի կյանքը կյանք չէր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ