Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:37

ՀԻՄԱ ԷԼ՝ ՇԱՏ ԲԵՐՔԻ ՁԵ՞ՌՔՆ ԵՆ «ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ»

Չնայած այս տարի բերքը բավական առատ է, եւ գյուղացիները «հակառակ կողմից» են բողոքում, որ մթերողները չնչին գներ են առաջարկում: Հաշվի առնելով, որ ցածր գներից ինչ-որ չափով օգտվում են քաղաքի բնակիչները, շրջանցենք այդ դժգոհությունները: Չնայած՝ այս կարգի տրտնջոցները դեռ կշարունակվեն, հաշվի առնելով, որ մթերման գների հետ կապված լուրջ մտահոգություն ունեն նաեւ խաղողագործները. նրանք եւս փաստում են, որ առատ բերք է սպասվում, բայց թե ով կմթերի եւ ինչ գներով, հայտնի չէ: Այս իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ:

-Նախ՝ հիշեցնեմ, որ գյուղմթերքը իրացվում է երեք ուղղություններով` արտահանում, վերամշակում եւ ներքին շուկայում վաճառք: Արտահանման առումով թվերը խոսուն են. այսօրվա դրությամբ մենք արտահանել ենք ավելի քան քառասուն հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Ապրանքային լավ տեսք ունեցող բերքը գյուղացիներն իրացնում են արտահանողներին՝ բարձր գներով: Միջին ապրանքը վաճառվում է տեղական շուկայում՝ էլի համեմատաբար նորմալ գնով: Իսկ, ասենք, կարկուտը խփած ծիրանը հանձնում են վերամշակողներին: Երեւի, գյուղացիների մտահոգությունը հենց էս վերջին տեսակի բերքի շուրջ է, եւ մենք էլ ենք բողոքներ ստացել այն գյուղացիներից, ովքեր չեն կարողանում իրացնել, պայմանավորվածություններ, պայմանագրեր չունեն, սակայն նրանց եւս մենք ուղղորդել ենք գործարաններ: Պարզապես, գյուղացիները ակնկալիք ունեին, որ կարկտահարված բերքը կարող էին անցած տարվա պես վաճառել բարձր գներով, բայց հիմա ստիպված են հանձնել 50-60 դրամով, ինչը, կապված բերքի ծավալների հետ, բնական է:
Ինչ վերաբերում է խաղողի մթերմանը, թեեւ նախարարությունը եւս այդ առումով տարեսկզբին լուրջ մտահոգություններ է ունեցել, բայց արդեն այսօր խնդիրը լուծված է: Որեւէ մտահոգություն, մտավախություն թող գյուղացիների շրջանում չլինի, որ խաղողը կարող է հանկարծ մնալ եւ չմթերվել: Բոլոր վերամշակող կազմակերպություններն էլ հավաստիացրել են, որ եթե ոչ ավել, ապա գոնե անցած տարվա ծավալներով կմթերեն: Սյսինքն՝ մենք իրացման խնդիր չենք ունենա:  
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ