Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:42

ՔԱՂՇԻՆՆ ԷԼ Է ԱՏԱՄՆԵՐԸ ՍՐԵԼ

Վերջերս բավականին տարօրինակ բողոքներ ենք ստանում մարզերի բնակիչներից: Օրինակ՝ գյուղական տան, ասենք՝ պատշգամբը, ինչ-որ կից շինություն, նույնիսկ՝ ցանկապատը կառուցելու համար Քաղաքաշինության նախարարության կողմից տուգանվում են: Թե ինչով է բացատրում վերը նշվածը ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, փորձեցինք պարզել Ճարտարապետության վարչության պետ Ն. Մարտիրոսյանից, ով մեր հարցին գրավոր պատասխանեց ընդամենը հետեւյալը.

-ՀՀ կառավարության 2015թ. մարտի 15-ի «ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու  եւ ՀՀ մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ սահմանված պահանջների  համաձայն. «Քաղաքաշինության գործունեության տեսչական պետական վերահսկողությունն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների միջոցով` օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով»:
Թե ինչպես կընկալի այս հույժ «օրենսդրադիվանագիտական» «պարզաբանումը»` իր փլվող ցանկապատի փոխարեն նորը կառուցելու դեպքում տուգանվելու ենթակա խեղճուկրակ գյուղացին, դա դեռ մի կողմ: Մենք էլ հասկացանք այս կերպ. անգամ ամենամանր շինարարության համար մարդիկ պարտավոր են քաղաքաշինական բոլոր ընթացակարգերով՝ շինպլաններով, շինթույլտվություններով ու շատ այլ «փորձություններով» անցնել՝ «ռիսկի վրա հիմնված ստուգումների» տակ չհայտնվելու եւ կլորիկ տուգանքներ չշալակելու համար: Իսկ այդ ընթացակարգեր անցնելն էլ իր հերթին է բավականին միջոցներ ¥երբեմն անհրաժեշտ շինանարությունից էլ ավել¤ եւ ժամանակ պահանջում: Չէ, ավելի լավ է հին ցանկապատով յոլա գնալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ