Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Փանջունի
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ՉԷ ՄԻ ՉԷ ՑՈԳՈԼ
Ըստ Գյուղնախարարության` այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնի հայտնիներին տարիքային առումով նայելիս` գալիս ես եզրակացության, որ ավելի ճիշտ կլիներ փառատոնը վերանվանվեր «ոսկեծիրանաչիր»:

% % %
ԿԱՄԱԿՈՐ ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻ
ՍԱՆՁԱՀԱՐՈՒՄԸ

Ըստ Մշակույթի նախարարության` ՀՀ-ում  շոուբիզնեսի ներկայացուցիչների մի մասն այնքան գորշ են, որ 60-ն անց Օրնելա Մուտինն էլ է մի քանի օրում ֆուրոր արել:

% % %
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» «ՄՈՒՏԻՏԸ», ԿԱՄ ՄԵՐ ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԾԵՐԱՆՈՒՄ
Ըստ «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչների` հայերի կինոճաշակը Օռնելա Մուտիի պես է` չի ծերացել:
ԳՈԼՈԴՈՄՈՐԻ ԶՈՀԸ
Ըստ բախտագուշակների ասոցիացիայի` ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանը դեռեւս մի 5 տարի առաջ էր կանխատեսել Ուկրաինայի այսօրվա սննդի պակասը, դրա համար գնաց կերառատ Բելառուս:

% % %
ՃՇՏՈՒՄ
Ըստ «Հայոց աշխարհ» օրաթերթի խորագրի «հերոս» Ժուլվեռն Չիբուխչյանի` ինքը ազգակցական որեւէ կապ չունի «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Արթուր Չիբուխչյանի հետ:

% % %
ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
(ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԲՈՂՈՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ասա` ով է գլխավոր դատախազդ, ասեմ` ով է ընդդիմությունդ…

ՄԱՆՈՒՄԵՆՏՑԻՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆԸ
(ԼԻՍԿԱՅԻ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՏՈՒՆԸ ՄԱՆՈՒՄԵՆՏԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ
ՈՒՂՂԱԹԻՌՈՎ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՏԵՍՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Ո՞վ է տվել Լիսկային սար, սարն ամենքիս է հավասար…