Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:04

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԿԱՐՃ ՍԱՀՄԱՆԸ ՇԱՀԵԿԱՆ Է ԻՐԱՆԻՆ


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանաձեւը ներկայացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը: Տնտեսական տեսանկյունից` այդ համաձայնագիրը նախատեսում է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացում, եւ դա, հասկանալի է, որ կբացի իրանական շուկան եւ հատկապես՝ Իրանի ածխաջրածնային հարուստ պաշարների ոլորտը: Իսկ դա մեկ բան է հուշում՝ ոչ միայն Իրանում, այլ նրա հարեւան ողջ տարածաշրջանում էապես կսրվի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական մրցակցությունը: Իսկ թե դա ինչ ազդեցություն կունենա այս ամենը Հարավային Կովկասի եւ Ղարաբաղի վրա, «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան վերլուծաբաններից:

Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ փաստեց.
- Առայժմ միայն իրանական շուկայի բացման համաձայնությունը կա, սակայն գործընթացը դեռեւս պարզ չէ. միայն գործընթացի վերջում ամեն ինչ պարզ կլինի: Ինչ վերաբերում է այդ ամենի ազդեցությանն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ դիրքորոշումների հարցում, պետք է ասեմ, որ արտաքին ուժերի մոտեցումները դժվար թե կրեն զգալի փոփոխություններ: Ներկայիս ստատուս-քվոն ձեռնտու է Իրանին: Թեկուզեւ այն առումով, որ Ադրբեջանի հետ սահմանի կրճատումը շահեկան է Թեհրանի համար, հաշվի առնելով, որ Բաքուն Հարավային Կովկասում հակաիրանականության ջատագովներից մեկն է: Բնականաբար՝ իրանցիներին ձեռնտու կլինի, որ հնարավորինս կարճ սահման ունենան այն տարածքների հետ, որոնք բնակեցված են թրքախոս ատրպատականցիներով:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՆ ընդգծեց.
- Հույս ունենք, որ բանակցությունների դրական ավարտը եւ արդյունքները դրական ազդեցություն կունենա ԼՂՀ-ի վրա:  Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու բարելավումը պետք է որ դրական ազդեցություն ունենան ոչ միայն Արցախի, այլեւ ամբողջ տարածաշրջանի վրա:
Քաղաքական եւ միջազգային փորձագետ, վերլուծաբան  ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ նշեց.
- Իրանական շուկայի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունացման համար, դրանից հետո տարածաշրջանում կտիրի ուժերի բալանսավորված վիճակ: Ամենակարեւորը՝ սա ճանապարհ է բացում Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը կստանա ստրատեգիական կարեւորության հնարավորություններ, որից հետո էլ Հայաստանը կկարգավորի իր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ: Հայաստանը հնարավորություն է ստանում դառնալու կարեւոր մաս տարածաշրջանի տրանսպորտային հոսքերի համար: Այս ամենը իրականություն դառնալու պարագայում Հայաստանը էապես կմեծացնի իր քաշը միջազգային հարաբերություններում: