Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:26


«ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՁՄԵՐՈՒԿԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ»

 

- Հարգելի բժիշկ, կարելի է արդյոք ձմերուկով բեռնաթափման օր կազմակերպել: Ո՞ր հիվանդությունների դեպքում չի թույլատրվում այս գործընթացը:


Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ
կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

 

«Ձմերուկը միրգ է»,- կասեք դուք, մյուսները կասեն` հատապտուղ է: Իսկ ես կզարմացնեմ եւ՛ ձեզ, եւ՛ մյուսներին ու կպնդեմ, որ այն պատկանում է դդմազգիների ընտանիքին:
Օգտակար հատկություններ
Հրաշք այս պտուղը, որն 80-90% բաղկացած է ջրից կարող է ոչ միայն լավ հագեցնել ծարավն այս ամառային շոգ օրերին, այլ նաեւ լի է տարբեր տեսակի օգտակար հանքային նյութերով, միկրոէլեմենտներով, վիտամիններով: Ձմերուկի միզամուղ հատկությունը օգնում է մաքրել աղիները, խթանել մարսողությունը, օրգանիզմից դուրս հանել վնասակար նյութերը, նույնիսկ ի վիճակի է մաքրել երիկամներում առկա աղերը, ավազն ու մանր քարերը, լյարդից մաքրում է տոքսինները եւ շլակները:
Ձմերուկը օգտակար է հոդացավերին, արթրիտին, աթերոսկլերոզին, գաստրիտին, հիպերտոնիային, անեմիային, սրտի արատների, քթից հաճախ արյունահոսության դեպքում:
Պարունակում է մեծ քանակությամբ մագնիում, որը կարգավորում է աղիքների աշխատանքը, արյան բարձր ճնշումն ու խոլեստերինի մակարդակը օրգանիզմում, հանգստացնում ներվային համակարգը, մկանային սպազմը:
Պարունակում է նաեւ բջջանյութ, վիտամիններ B1, B2, C, PP, ֆոլաթթու, կարոտին, ինչպես նաեւ լիկոպեն, որն ուժեղ հակաօքսիդանտ է եւ կարող է օգնել տղամարդկանց անպտղությունը բուժելուն:
Ձմերուկի հյութը թարմացնում է մաշկը, կարող եք 15-20 րոպե թրջոց դնել այնուհետեւ լավ լվանալ ջրով եւ քսել ձեր ցերեկային քսուքը:
Վնասակար է
Շաքարախտով հիվանդներին ձմերուկը խորհուրդ չի տրվում, քանի-որ նրա մեջ առկա են շաքարներից ֆրուկտոզա, սախարոզա եւ շաքարախտով հիվանդներին հակացուցված` գլյուկոզա: Եթե ուտում եք, գոնե անհամ (տակի շերտը) մասերը կերեք, որքան քաղցր է ձմերուկը, այնքան շատ է շաքարի պաշարը:
Եթե կասկածում եք, կամ առավել եւս գիտեք, որ երիկամներում մեծ քարեր ունեք, ձմերուկը վտանգավոր է, խուսափեք դրանից, քանի-որ, ինչպես ասացի, քարերը մաքրելու, բայց ոչ քայքայելու հատկություն ունի, իսկ մեծ քարը կարող է խցանվել:
Եթե վստահ եք, որ վերը նշված հիվանդությունները եւ ճնշման հետ կապված խնդիրներ չունեք, կարող եք ձմերուկով բեռնաթափման օր նշանակել եւ մաքրել ձեր օրգանիզմը:
Ձմերուկով բեռնաթափման օր կազմակերպելիս` մի մոռացեք, որ այն ուժեղ միզամուղ է, եւ նման օրերը պլանավորեք շաբաթ կամ կիրակի:
Ե՞րբ եւ ի՞նչպես գնել
Ամենալավ սեզոնը օգոստոս ամիսն է, երբ վստահ կարելի է գնել ձմերուկ եւ չկասկածել, որ դա աճեցված է նիտրատների օգնությամբ: Եթե կասկածում եք, մի փոքրիկ կտոր գցեք սովորական ջրով բաժակի մեջ, եթե ջուրը ուղղակի պղտորվում է, վստահ կերեք, իսկ եթե կարմրում կամ վարդագունում, ապա, ցավոք, ձեր կասկածները տեղին էին, դուք ուտում եք նիտրատներ, ոչ թե վիտամիններ:
Ընտրելիս նայեք, որ փայլուն լինի, իսկ պոչիկը` չորացած:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ