Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Փանջունի
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 17:02

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՐՈՏԻԿԱ
ՀՅԴ-ականները ամեն անգամ նախարարի հրաժարականից հետո երազախաբություն են ապրում:

% % %
ՄԵՐԺԵՑԻՆ
(ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊԱՇՏՈՆԸ ՀՅԴ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Վենետիկի հանձնաժողովի, արդադատությունը Հայաստանում էն օրն ա ընկել, որ տվին ՀՅԴ-ին` չվերցրեց:

% % %

ԻՐ ՍԵՎ ԳՈՐԾՆ ԱՐԵՑ
Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը որոշեց, որ նոր Սահմանադրությամբ նախագահը կընտրվի ոչ թե 7, այլ 6,93 տարով:

% % %
ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ`
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ
(ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
ՄԱՍ-ՄԱՍ ՀԻՄԱ, ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ՈՒՇ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ,
ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)

Մենք մաս-մաս էլ կվերցնեինք, բայց ամբողջն է պետք ու հիմա:

ՍԱԼՅՈՒՏԸ ՆԵՐՍԻ՞Ց Ա
Ոստիկանությունից հայտնում են, որ իրենք հանցավոր աշխարհի ռազբորկաներին չեն խառնվում, քանի որ ցեցը ընկել ա, իրանք իրար կուտեն:

% % %
ՋԵՆՏԼՄԵՆՆԵՐԸ
Ըստ «Ոսկե ծիրանի» կազմկոմիտեի` Հայաստանի իշխանական եւ բիզնես աշխարհի որոշ ներկայացուցիչները այնքան ջենտլմեն են, որ ցանկանում են լուսանկարվել Օրնելա Մուտիի հետ: Միայն այդքանը:

 

 


% % %
СВОДКА
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ քանաքեռցի Տույի ձերբակալությունից հետո մնացել է վնասազերծեն Սարի թաղի Վային և Երրորդմասցի Վույին:

 

% % %
ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
(ՄՈՍԿՎԱՆ` ԳԵՐՄԱՆ ՍՏԵՌԼԻԳՈՎԻ` ՄՈՍԿՎԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Москва слезам не верит…

 

 

 

ԱԽՄԱԽՍՏԱՆ

Զոոտեխնոլոգները հայտնում են, որ եթե ամբողջ աշխարհում ոչխարներին առաջնորդում է այծը` կազյոլը, ապա Ադրբեջանի հոտին առաջնորդում է ավանակը, այսինքն իշակը: