Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:34

«ԷՐԵԽԵՔԻ, ԿՆԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԿՐԱԿԵՑ ՎՐԱՍ»

 

Այն, որ գնալով շատանում են սպանությունները, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, անկախ նրանից, թե ոստիկանական կամ «չոր» վիճակագրական աղբյուրներն ինչ կասեն: Բայց ամենասոսկալին այն է, որ աղաղակող չափերի են հասնում նման դրվագները հարազատների, ընկեր-բարեկամների մեջ: Իսկ երբ պարզվում է, թե ինչն էր պատճառը, այդ դեպքերի հետ կապված պարզապես ապշում ես:

Ո՞րն է այս աննախադեպ ագրեսիայի պատճառը, առիթը չկորցնելով` ձեռքը հրացանին, դանակին կամ զենքի փոխարեն ձեռքն ամենաանմեղ առարկային գցելու իմաստը, թերեւս հոգեբանները դեռ շատ պետք է չարչարվեն՝ բացատրելու համար: Եվ բացատրելուց հետո էլ, ով գիտի, թե ինչքան ժամանակ, տարիներ ու տասնամյակներ կպահանջվեն` նման ագրեսիվ հանրային հոգեվիճակը գոնե մեղմելու համար: Մինչդեռ՝ նման դեպքերն արձանագրվում են` մեկը մյուսի հետեւից: Եվ ահա հերթական օրինակը, որը եթե սպանությամբ չավարտվեց, ապա միայն` բախտի բերմամբ: Ու նորից՝ չես էլ հասկանում, թե ինչի համար...
Օրերս Արարատի մարզի Հայանիստ գյուղում  հերթական դժբախտ դեպքն է գրանցվել: Ամուսինը` Արթուր Սոբչենկոն կասկածելով, որ իր կինն ու երկու երեխաների մայրը մտերմիկ հարաբերություն ունի իրենց ընտանիքի բարեկամի, իր ընկերոջ` Գագիկի հետ, կրակել է նրա վրա՝ պատճառելով ծանր վերք՝ թոքի վնասումով ու ներքին արյունահոսությամբ: Նշենք, որ ամուսինները գյուղում անասնապահությամբ էին զբաղվում. կինը կթվորուհի էր, ամուսինը` անասնապահ: Կալանավորված Արթուրը տվել է ինքնախոստովանական ցուցմունք եւ պատմել, որ դեպքի օրը տուժողի հետ սեղան են նստել, հաց կերել, խմել: Սակայն  կերուխումն ընդհատվել էր. երբ՝ «Տեսա, որ կնկաս մեջքը բաց էր, կասկածեցի, որ մի բան էն չի, հետո փող տվի, գնաց խանութ, կնկաս հետ կռիվ արեցի, ասեց` տենց բան չկա, ես էլ զենքը վերցրի, խփեցի»: Իսկ ահա տուժող ճանաչված ԳԱԳԻԿԸ մեզ հետ զրույցում նկարագրեց նման իրավիճակ..
- Անուղեղի մեկն է, դանակահարության համար մի անգամ արդեն չորս տարով նստել էր, երեւի սիրտը էլի բերդ ա ուզել: Իսկ ավելի կոնկրետ՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ տեսել է, որ կնոջ մեջքը բաց է, ինքն էլ իր խելքով մտածել է, որ ես եմ ասել, ավելի շուտ՝ իմ խաթեր է կնիկը մեջքը բաց հագնվում: Մտածել է, որ ես ու կնիկը, դե ոնց ասեմ՝ քույրս, իբր իրար հետ ենք, էլի: Ես չհասկացա էլ, թե ոնց վայրկյանների ընթացքում էդ ամեն ինչը եղավ. էրեխեքի, կնկա ներկայությամբ կրակեց վրաս: Նստած հաց էինք ուտում, գնաց, հրացանը բերեց ու կրակեց:
- Առանց որեւէ բան ասելո՞ւ:
- Չէ, ասեց՝ մեջը պատրոն չկա, Գագ ջան, մի վախեցի, ու չհասցրի նույնիսկ զենքը մի կողմ հրել: Կրակեց, հետո էլ ասում է՝ կներես Գագ ջան, չգիտեի, որ մեջը պատրոն կա: Ես չէի գնա իրենց տուն, ուղղակի էրեխու ծնունդն էր, կանչել էր. ինչ իմանայի, որ սեւ ծնունդ կբերի թե իր ընտանիքի, թե իմ գլխին:
- Լավ, իսկ ի՞նչն էր պատճառը, որ նա խանդում էր Ձեզ:
- Չգիտեմ, ես էդ աստիճանի բան թույլ չեմ տվել, երբեք չեմ ասել, թե` ես քո կնոջ վրա սիրահարված եմ կամ կնիկդ գյոզալ է: Որ տեսնեք է՝ կնիկն էլ կնիկ լինի, կապիկից մի քիչ է սիրուն, երեւի մի տարի էլ չէր լողացել, որովհետեւ բաղնիք բան էլ չունեին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ