Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:43

ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

- Փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն օրենքով գրանցում չի եղել (զագս-ի թուղթ չունենք): Ունեցել ենք մեկ երեխա, ամուսինս ընդունել է երեխայի հայրությունը: Այժմ իրար հետ չենք ապրում: Ամուսինս գրավոր պարտավորություն է ստանձնել, որ ամսական երեխայի ապրուստի համար պետք է վճարի 90.000 դրամ: Արդյոք այն ենթակա՞ է նոտարական վավերացման, թե` ոչ:
Սեդա

-Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297 հոդվածի` բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձեւով պետք է կնքվեն իրավաբանական անձանց` միմյանց միջեւ եւ քաղաքացիների հետ գործարքները, իսկ նույն օրենսգրքի 299 հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործարքի նոտարական վավերացումը պարտադիր է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ կողմերից մեկի պահանջով: Այնքանով, որքանով պարտավորագիրը համարվում է հասարակ գրավոր ձեւով կնքվող միակողմանի գործարք, դրա հասարակ գրավոր ձեւի պահպանված լինելու հանգամանքը բավարար է` պարտավորագիրը ստորագրած անձի նկատմամբ դրանում նշված պարտավորության ծագման եւ առաջացող իրավական հետեւանքների համար:

«ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՏՂԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է»

 

- Օրենքով սահմանված կարգով բնակարանի վարձակալության պայմանագիր եմ կնքել: Վճարումները կատարում եմ ժամանակին: Թեպետ պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին, սակայն սեփականատիրոջ տղան անհարկի անհանգստացնում է մեզ` ստիպելով, որ պայմանագիրը լուծենք եւ տնից դուրս գանք: Ինչպե՞ս վարվեմ:
Գայանե

-Խնդիրը պետք է բաժանել երկու մասի: Առաջին դեպքում պետք է իրավապահ մարմիններին հայտարարություն տաք, որպեսզի գնահատական տան սեփականատիրոջ որդու անօրինական գործողություններին: Մասնավորապես, եթե վերջինիս արարքում առկա է հանցակազմ, օրենքով սահմանված կարգով ենթարկեն պատասխանատվության:
Երկրորդ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278 հոդվածը սահմանում է սեփականատեր չհամարվող տիրապետողի իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես, սեփականատիրոջ մի շարք իրավունքներ պատկանում են նաեւ Ձեզ, ով չնայած սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է պայմանագրով նախատեսված հիմքով, ուստի Դուք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277 հոդվածի ուժով կարող եք դիմել դատական պաշտպանության` վերացնելու Ձեր իրավունքների ամեն մի խախտում, անգամ եթե այդ խախտումները զուգորդված չեն տիրապետումից զրկելու հետ:

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ԵՆԹԱԿԱՆ

- Դիմել եմ Երեւանի քաղաքապետարան` հողահատկացման որոշում ստանալու համար: Կարճ ժամանակ անց ստացել եմ դիմումի մերժում` գրավոր: Արդյոք այս մերժումը կարելի՞ է դիտել որպես վարչական ակտ եւ բողոքարկել դատարանում:

-Նմանատիպ գործերի հետ կապված` առկա են բազմաթիվ դատական նախադեպեր, որ միանշանակ պետական լիազոր մարմնի` անձին ուղղված պատասխանները դիտվում են վարչական ակտ, եթե դրանում արտացոլված են վարչական ակտին բնորոշ բոլոր տարրերը: Մասնավորապես, այն ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման համար, տվյալ դեպքում` հողահատկացում կատարելու եւ որոշում տալու, ուստի այդ մերժման գրությունը, գտնում եմ, ենթակա է որպես վարչական ակտ` օրենքով սահմանված կարգով վիճարկելու դատարանում:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով