Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:30

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՔԱՆ ՇԱՏԱՑԵԼ

 

Այն տպավորությունն է, որ վերջին ժամանակներս գրեթե ամենօրյա են դարձել հարազատների նկատմամբ հանցագործությունները: Առաջներում եթե հանկարծ լսվում էր, թե երեխան ծնողի վրա նույնիսկ ձեռք է բարձրացրել, շաբաթներով դա դառնում էր քննարկման թեմա: Մինչդեռ արդեն ոչ թե ձեռք բարձրացնելը, այլ՝ հարազատին սպանելը, դանակահարելը, մարմնական վնասվածքներ հասցնելն ու բռնության այլ օրինակներն այնքան են հաճախակիացել, որ հազիվ թե որեւէ մեկի մոտ զարմանք, առավել եւս՝ վրդովմունք առաջացնի: Վերջին շաբաթներին մեկ այլ «մոդա» է մեյդան եկել. ամուսիններն են սկսել «գրոհել» սեփական կանանց վրա, նույնիսկ եղել են դեպքեր, երբ անգամ երեխաների ներկայությունը կնոջ վրա զենք «քաշելուն» չի խանգարել...
Թե ինչով են պայմանավորված ընտանեկան հանցագործությունները եւ արմատներն ուր են տանում, փորձեցինք հետաքրքրվել հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ:

-Այո, ճիշտ նկատեցիք,  ըստ մամուլի հրապարակումների՝ շատացել են ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան կոնֆլիկտները: Բայց կոնկրետ փաստել, որ իրոք շատացել են նման դեպքեր, ես, որպես ակադեմիական մտածող մարդ, կդժվարանամ ասել. պետք է դինամիկան տեսնեմ: Բայց որ այդպիսի փաստեր եղել են, կան ու կլինեն, դա հաստատ է, որովհետեւ ադպիսին է մարդու բնույթը: Իհարկե, ինչքան ավելի հոգեպես լարված է մարդը, ինչքան ավելի շատ է բախվում խնդիրների, որոնց լուծումն ի վիճակի չէ գտնել ամենատարբեր պատճառներով, ներքուստ մարդն ավելի ագրեսիվ է դառնում: Իսկ ագրեսիան այսպիսի մի հատկություն ունի` այն տեղափոխվում է ագրեսիայի օբյեկտի վրա, այսինքն, թե ում վրա կբարդվի այդ ագրեսիան, դժվար է ասել: Շատ հաճախ ագրեսիայի համար թիրախ են դառնում ամենամտերիմ, ամենասիրելի մարդիկ, ովքեր ինչ-որ առումով, ըստ իր մեջ ագրեսիա պարունակող մարդու` միեւնույն է, ներելու են, հաշտվելու են: Բայց իհարկե` սա գործոններից մեկն է. բազմաթիվ այլ գործոններ էլ կարող են աշխատել: Սակայն, վերջին հաշվով, եթե մարդը բարոյապես հասուն է, իրեն կզսպի, թույլ չի տա պոռթկալ, վնաս կամ ցավ պատճառել:
- Տիկին Նալչաջյան, շատ հաճախ ներկայացվող դեպքերում սպանություն կամ այլ բռնություն կատարող մարդկանց հարազատները հանգիստ եւ հավասարակշռված մարդու նկարագրություն են տալիս: Այսինքն՝ ագրեսիան պահի ազդեցության տա՞կ կարող է հասունանալ եւ բերել անդառնալի հետեւանքների:
- Ագրեսիան շատ բարդ երեւույթ է: Հնարավոր է, որ այն բավական երկար ժամանակ կուտակվում է, ճնշում մարդուն, ու մեկ էլ հանկարծ մի վերջին կաթիլի հասնելով՝ միանգամից դուրս է հորդում: Ագրեսիան, այո, նաեւ պահի ազդեցության տակ կարող է պոռթկալ՝ շատ ավելի աննշան առիթով, քան այն ավելի խորքային պատճառների ժամանակ, երբ նա կարողացել է ներել, կուլ տալ: Հենց դա է պատճառը, որ երբեմն շրջապատի, հարազատների համար անբացատրելի է, որ մարդը կարողացել է ավելի լուրջ խնդիրներ հաղթահարել, բայց մի փոքր բանից իրեն զսպել չկարողացավ: Դրա համար էլ ասում են` վայ, ինչ պատահեց, ախր ինքը հանգիստ մարդ էր, ընդունակ չէր սպանելու, դանակահարելու կամ այլ հանցագործության:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ