Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ
Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 18:37

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ԵԿԱ, ՏԵՍԱ, ԳՆԱՑԻՆՔ
Ըստ Սփյուռքի նախարարության` որքան էլ Հրանուշ Հակոբյանը «Արի տուն» ծրագրով ամեն տարի հազարավոր սփյուռքահայերի Հայաստան բերի, մեկ ա, ոչ ոք չի մնում, մի մասն էլ ամուսնանում է տեղացիների հետ ու նրանց էլ տանում:

% % %

ԼԱՎՐՈՎԸ` ԲԱՅԴԵՆԻՆ
Բա ասում են` շունը շան թաթ չի կծի:

% % %

ՄՈՒՏԻՆ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼՆ ԷՐ
(ԵՎԱ ՌԻՎԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ շոու-բիզնեսի ներկայացուցիչների, եթե Եվա Ռիվասը Քիմ Քարդաշյանի այցից հետո մի կերպ իրեն գտավ, ապա Օռնելա Մուտիից հետո` արտագաղթեց:

% % %
ՓՈՇԵԿՈՒԼԴ ՄԻԱՑՐՈՒ ՖԵՅՍԲՈՒՔԻՆ
Ըստ Վարդան Օսկանյանի` «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի որոշմամբ հավաքարարն ազատվել է աշխատանքից, քանի որ միակն է այդ հիմնադրամում, որ Սահմանադրության նախագիծը չի քննադատել:

ՀՈՒՍԱԽԱԲՎԵՑԻՆ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի` ծանոթանալով նոր Սահմանադրության նախագծին, կորցրին հավատը պառլամենտական հանրապետության նկատմամբ:

% % %


ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
(ՆՈՐ ՍԱՀՄԱՆԴՈՒԹՅԱՄԲ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ ՊԻՏԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵՆ)

ԱԺ-ի հայերենից բոբիկ երեսփոխանները հայտնում են, որ իրենք արխային են, քանի որ անձի վիճակը վատացնող օրենքներն ըստ Սահմանդրության` հետադարձ ուժ չունեն:

% % %

«ТОЛЬКО ЧЕРЕЗ МОЙ ТРУП!»
(ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ
ԼԻՆԵԼ` ԻՐԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

Ըստ ՄՈՍՍԱԴ-ի` ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հանուն Իրանի միջուկային համաձայնագրի` Իսրայելի վարչապետ Նաթանյահուին մատաղ անել:

ԱՄԵՆ ՄԵԿԸ` ԻՐ ԿԱԼԻԲՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Ըստ քաղտեխնոլոգների` «Ոչ թալանին» շարժումը հանրահավաք է անում, իսկ Պարույր Հայրիկյանը` մանրահավաք: