Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:36

«ԵՄ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՖԱՇԻԶՄԻՆ, ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻՆ, ՑԵՂԱՍՊԱՆԻՆ»

 

Տարածաշրջանային այցով օրերս Հայաստան, այնուհետեւ Բաքու այցելած Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բաքուն Եվրամիության ամենահուսալի գործընկերն է, ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը եւ հավելել, որ ԵՄ անդամ պետությունները չեն ճանաչում Արցախի կարգավիճակը: Իսկ ո՞ւր մնաց ինքնորոշման իրավունքը, դա դեռ մի կողմ: Շատ ավելի կարեւոր է, թե ինչու է Տուսկը նման հայտարարություններ անում, առավել եւս, որ դրանից ոգեւորված` ազերիները սկսել են շատ ավելի ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: Եվ դա այն դեպքում, երբ  օրեր առաջ Երեւանում նույն Տուսկը նշել էր, որ բանակցային գործընթացում երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ագրեսիվ խոսքերից եւ հռետորաբանությունից: Թե այս ինչ է կատարվում, փորձեցինք պարզել հայաստանյան որոշ վերլուծաբաններից:


Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆՆ ընդգծեց.
- Եվրոպան թքած ունի ազգերի ինքնորոշման վրա, եւ այս առումով Տուսկի հայտարարության մեջ որեւէ նորություն չկա: Ամեն դեպքում՝ պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը: Կարծես թե, սկսվում է նոր փուլ, քանի որ բոլորը խոսում են Ադրբեջանի իրավունքի մասին` մերժելով Արցախի հայության իրավունքը: Այս ամենով ԵՄ խրախուսում է ֆաշիզմին, պանթուրքիզմին եւ ցեղասպանին: Եվրոպայից հարցնում եմ` ֆաշիզմը, պանթուրքիզմը եւ ցեղասպանը եվրոպական արժեքների մեջ մտնո՞ւմ են, թե` ոչ: Գուցե նրանք որոշել են Ցեղասպանության հաջորդ փուլը տեղափոխել Արցա՞խ: Եթե Հայաստանի ներքին կյանքը հզորանա, ապա այս ամենը կդառնա քամի, որը կգա ու կանցնի: Սրանով Եվրոպան նաեւ քծնում է Ադրբեջանին, որովհետե նավթի ու գազի նոր պաշարների ակնկալիք ունի: Սրանից զատ, Եվրոպա կոչվածը թքած ունի բոլոր բարոյական արժեքների վրա:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ նշեց.
- Դոնալդ Տուսկը` որպես ԵՄ պաշտոնյա, ներկայացրել է իր դիրքորոշումը, որը վաղուց հայտնի էր: Հասկանալի է, որ կա անհրաժեշտություն՝ հաշվի առնել այն իրականությունը, որը կապված է դե ֆակտո անկախ պետության առկայության եւ այն նախադրյալների բացակայության հետ, որոնք բացառում են, որ ԼՂՀ-ն կարող է հանդես գալ որպես Ադրբեջանի մի մաս: Տուսկի հայտարարություններն իհարկե պարունակում են այն կառուցողական տարրը, որն օգտակար կլիներ բանակցային գործընթացի ժամանակ: Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, ԵՄ-ն չի հանդիսանում բանակցային կողմ, չնայած այն հետաքրքրությանը, որ ցուցաբերում է ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ: Տուսկի հայտարարությունների մեջ ցավոք չկա նորություն: Ցավոք, որովհետեւ նա հաշվի չի առնում իրականությունը: Բանակցային գործընթացի վրա ազդում է ոչ թե այս հայտարարությունը, այլ բացառապես այն դերակատարումները, որոնք ԵՄ-ն ցուցաբերում է:
Քաղաքագետ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆՆ ավելացրեց.
- Պարոն Տուսկը, գտնվելով Հարավային Կովկասում, չի տիրապետում այդ տարածքի պետությունների քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերին: Նա գնացել է հեշտ ճանապարհով եւ ամեն երկրում ասել է այն , ինչ դուր է գալիս տեղի իշխանություններին եւ հասարակությանը: Հայտարարությունը չի կարող ազդել ԼՂՀ բանակցային գործընթացի վրա, քանի որ դրանից չի փոխվի ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափը: Տուսկը ստիպված կլինի շատ շուտով պարզաբանումներ կատարել` իր հայտարարության հետ կապված: Ցավալի է, որ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյան չի տիրապետում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առաջադրանք-խնդիրների ամբողջական փաթեթին: