Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:39

ԻՆՉՊԵՍ Է ԱԶԴՈՒՄ ԱՐԵՎԻ ՏԱԿ ՎԱՃԱՌՎՈՂ ՁՄԵՐՈՒԿՆ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ

 

Հայտնի ճշմարտություն է, որ ամառային շոգերին շատանում են սննդային թունավորման դեպքերը: Փաստ է նաեւ, որ թունավորումների մի զգալի մասը սպառողների մեղքով է, երբ սնունդը պահում են ոչ սառնարանային պայմաններում: Բայց նաեւ քիչ չեն դեպքերը, երբ սննդամթերքն արդեն փչացած է հասնում սպառողին:

Թե հիմնականում թվարկված որ պատճառով են մարդիկ թունավորվում ձմերուկից, այն փողոցներում վաճառելիս է փչացել, թե սպառողն է մեղավորը, իհարկե՝ ամեն կոնկրետ դեպքում իր բացատրությունն ունի: Բայց փաստը մեկն է՝ ձմերուկային թունավորումների մասին ավելի ու ավելի հաճախակի ենք լսում: Եվ հերթական փաստը: Օրերս տեղի ունեցավ հերթական թունավորման դեպքը: Այս անգամ սպառողը փողոցից գնել էր ձմերուկ եւ քիչ անց` ուտելուց հետո թունավորվել: Չնայած՝ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հավաստիացում է, որ ձմերուկը, որը վաճառվում է արեւի տակ` անվտանգ է: «Ոչ մի երկրում չկա հատուկ տեղ, որտեղ վաճառվի կամ չվաճառվի ձմերուկ: Արեւի տակ վաճառվող ձմերուկը չի կարող վտանգ առաջացնել օրգանիզմի համար: Արեւից կարող է ձմերուկը թոշնել, բայց վտանգավոր չդառնալ»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Նիկոյանը եւ ավելացրեց, որ օրգանիզմի համար միայն վտանգավոր է սառնարանում երկար ժամանակ  կտրած վիճակում եղած ձմերուկը. «Բազմիցս ենք ասել, որ ձմերուկը կտրած վիճակում պետք չէ պահել ո՛չ սառնարանում, ո՛չ էլ սառնարանից դուրս, քանի որ դրա վրա հավաքվում են բակտերիաներ, որոնք կարող են վնաս հասցնել օրգանիզմին»:
Իսկ ահա «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը հակառակ մտքին է, որ՝ փողոցում պտուղ-բանջարեղենի վաճառքը Հայաստանում մեծ խնդիրր է, որի մասին բազմիցս բարձրաձայնել են եւ մնացել առանց պատասխանի. «Խնդիրը միշտ էլ եղել է եւ համապատասխան կառույցները որեւէ գործողություն չեն իրականացրել, որպեսզի փողոցում վաճառվող պտուղ-բանջարեղենը դարձնեն ավելի անվտանգ: ճիշտ է, այս տարի դեռեւս թունավորման դեպքերի հետ կապված սպառողներից դիմում-բողոքներ չենք ստացել, բայց իրավիճակին լավ ծանոթ ենք»:
Ու ի տարբերություն Ա. Նիկոյանի` Բ. Պիպոյանը չբացառեց, որ եթե ձմերուկը արեւի տակ երկար ժամանակ մնա, ուտելուց հետո կարող է ունենալ բացասական հետեւանքներ, ընդհուպ ծանր թունավորում. «Պտուղ-բանջարեղենի վաճառքի հետ կապված` օրենքով սահմանված չափորոշիչներ չկան, այդ պատճառով էլ որեւէ մեկը չի կարող վարչական պատասխանատվության ենթարկվել, եթե օրինակ ձմերուկը վաճառում է փողոցում` ջրի մեջ դրված»:
Նշենք, որ նշված թունավորման դեպքի հետ կապված` քաղաքացին բուժվել էր տնային պայմաններում, այդ պատճառով էլ չկարողացավ ապացույցներ ներկայացնել, որ թունավորման պատճառը արեւի տակ վաճառվող ձմերուկն էր:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ