Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Փանջունի
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 17:23

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ՆԱԵՎ ՀԱՑԻՎ
Ըստ Սոցապնախարարության` Նոր-Հաճնի եկեղեցու բացման ներկաների մեծ մասին հոգեւոր սնունդը չէր հետաքրքրում, այլ այնտեղ բաժանվող հանապազօրյա հացը:

% % %
ՎԻՐՏՈՒԱԼ ՓՈՂ
Գործարարների միությունից հայտնում են, որ Գարեգին Բ-ի օրհնությամբ պատրաստվում են հարկերը վճարել հոգեւորով:

% % %
ԽԱՐԱԿԻՐԻ
Պենտագոնից հայտնում են, որ սեփական դաշնակիցների ռազմաբազան ռմբակոծելիս գործել են «бей своих, чтоб чужие боялись» սկզբունքով:
ԱՐԺԱՆԻՆ ԿԳՆԱՀԱՏՎԻ
Ի պատասխան գոմիկների բողոքի, որ պարգեւներ են տրվում գոմիկներին չսիրողներին, սահմանվել է «Լավագույն հետույք» մրցանակը, որը պետք է հաղթողը կրի մարմնի համապատասխան մասում:

% % %
ՊԱՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
Ըստ ոստիկանության, նորաթուխ ընդդիմության բոլոր ճանապարհները տանում են տուպիկ:

% % %
ԴՈՆ ԿԻԽՈՏ, ԹԵ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎ
Ըստ Արցախպրեսի` Ստերլիգովին Արցախում սպասվում է Ալրաղացի Լյովի բիզնեսի ճակատագիրը, կամ ադրբեջանական հողմաղացների դեմ` Դոն Կիխոտինը:

 

 

ՄԵՆՔ ՏԵՐՆ ԵՆՔ ՄԵՐ ՊՐՈՍՊԵԿՏԻ
(ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՊՈՂՈՏԱՆԵՐ
ՓԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ «Ոչ թալանին» շարժման` Դավիթ Սանասարյանը նույնիսկ այնքան կողմնակիցներ չունի, որ իր նշված փողոցներում մեկական մարդ կանգնեցնի: