Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:32

«ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ԽԱՌՆՎԵԼ Է ԿՈՅՈՒՂԱՋՐԻ ՀԵՏ»

 

Թե այս տարի աղիքային վարակի որերորդ մասսայական դեպքն է արձանագրվում, արդեն նույնիսկ դժվար է թվարկել: Եվ հերթական նման փաստն էլ արձանագրվեց շաբաթ օրը՝  Նորագավիթում. միանգամից տասնյակ վարակվածներ:  Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ: Բոլորի վիճակը թեթեւ է, ներկայումս հոսպիտալացվածներ չկան:

Ու նորից՝ պաշտոնապես ներկայացվում է, որ պատճառը ջուրն է: Միգուցե: Բայց փաստն այն է, որ այսքան հաճախակիացած նման փաստերի ի հայտ գալն արդեն սկսել է լուրջ մտահոգություններ առաջացնել, ու պարզաբանումների համար դիմեցինք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ, ով այս հերթական դեպքի հետ կապված` նկատեց.
- Դիտարկումների, ուսումնասիրությունների արդյունքում եւ ելնելով այն օրինաչափություններից, որ մենք հայտնաբերել ենք, եզրակացնում ենք, որ այս հիսունից ավելի դեպքերը պայմանավորված են ջրային գործոնով: Այնտեղ խողովակաշարեր են փոխում, ջուրը հաճախակի են կտրում-անջատում, ինչն էլ նպաստել է վարակի տարածմանը: Իրավիճակն այս պահին վերահսկելի է, սակայն աշխատանքները շարունակվում են, քանի որ ինկուբացիոն շրջանի հետ գործ ունենք. հնարավոր է, որ վարակի դեպքերը շարունակվեն: Ինկուբացիաները լինում են 2-10 օր, դա է խնդիրը, որ այնտեղ դեռեւս հսկողություն է ընթանում, բակային համայցերը շարունակվում են: Համենայնդեպս՝ դեպքերը զգալիորեն կրճատվել են, հիվանդներին ԱՆ նախարարի անմիջական հանձնարարականով համապատասխան դեղորայք է բաժանվել եւ բաժանվում է: Ջրամատակարարման ծառայության հետ եւս աշխատանքներ են տարվում, որպեսզի հասկանանք, թե ինչպես են ընթանալու ջրանջատումները:
- Ամեն տարի էլ աղիքային վարակների դեպքեր գրանցվել են, բայց այս տարի կարծես թե շատացել են, ի՞նչն է պատճառը:
- Լինում են տարիներ, որ աղիքային վարակների դեպքերը շատ են, լինում են` ոչ: Դրանք սեզոնային հիվանդություններ են եւ առհասարակ շատանում են ամռանը: Կոնկրետ Նորագավիթի վարակի պատճառը սեզոնի հետ կապ չունի, այս դեպքում խմելու ջուրը խառնվել է կոյուղաջրի հետ:
Նկատենք, որ եթե պաշտոնապես հաստատվի, որ իրականում պատճառը կոյուղաջրին խմելու ջրի խառնվելն է, ապա նաեւ հարց է ծագում ջրամատակարար ընկերության պատասխանատվության մասին: Համենայնդեպս՝ տուժողները ընկերությունից փոխհատուցում պահանջելու բոլոր հիմքերը կունենան: Իսկ ջրամատակարարին հնարավորինս մեծ ֆինանսական փոխհատուցման տակ գցելը գոնե նրանով օգտակար կլինի, որ հետագայում մի փոքր ավելի երկար կմտածեն մարդկանց վարակված ջուր մատակարարելուց առաջ: Իսկ եթե պաշտոնապես ընկերությունը մեղավոր չճանաչվի, դա արդեն կնշանակի, որ վարակի աղբյուրն այդպես էլ չեն կարողացել գտնել, այսինքն՝ մարդիկ ամեն պահի նույն ռիսկին են ենթակա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ