Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:36

«ՍՏԻՊԵՑԻՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՄ»

 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հերթական սեռական շահագործման (թրաֆիքինգ) գործը: Հայտնի թարֆիքյոր Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի օգնությամբ թե քանի կին է հավաքագրել եւ մարմնավաճառության համար հասցրել Դուբայ, հազիվ թե այս դատական քննության ընթացքում պարզվի:

ԱՆՆԱՅԻՆ (անունը փոխված է) դժվար է այս պատմության հերթական զոհերից մեկը համարել. նա, ի տարբերություն շատ այլ կանանց, ի սկզբանե էլ գիտեր, թե ուր է գնում եւ ինչի համար: Միայն թե նախապես պայմանավորվածի փոխարեն` բոլորովին այլ ծառայություններ էր աղջկանից պահանջվում, եւ իր ճարպկության շնորհիվ Աննային հաջողվեց համեմատաբար շուտ վերադառնալ: Մեզ հաջողվեց զրուցել նրա հետ, եւ Աննան ներկայացրեց հետեւյալ պատմությունը.
- 2004-2005-ից ճանաչել եմ Հերիքնազ Խաչատրյանին, նրա քրոջը` Բավական Խաչատրյանին: 2008թ. ամռանը Հերիքնազի քույրը եկավ մեր տուն, եւ զրույցի ժամանակ ասեց, որ քույրը` Հերիքնազը, բնակվում է Մոսկվայում ու զինվորների հագուստներն է լվանում: Իբր՝ քրոջն էլ է առաջարկել է մեկնել իր մոտ` աշխատելու:
Մի որոշ ժամանակ անց Բավականն ավելի հստակեցրեց իր առաջարկը՝ ասելով, թե՝ ծանր վիճակում ես ապրում, Հերքինազն էլ ընկերուհի ունի Դուբայում` Նելուշ անունով, կարամ միջամտեմ, գնաս էնտեղ, մարմնավաճառությամբ զբաղվես, լավ փող կաշխատես: Ինքն ինձ վստահեցրեց, որ պետք է միայն նորմալ սեռական հարաբերություններ ունենամ հաճախորդների հետ, ասեց՝ Նելուշը ամսեկան մեզ կվճարի 5.000 դոլար, իսկ երկու տարի աշխատելու դեպքում տուն կգնի: Խոստացավ, որ դաժե հաճախորդի հետ ամեն հանդիպումից կարող եմ վաստակել մինչեմ 1000 դոլար: Ես շատ ծանր սոցիալական պայմաններում էի ապրում, ասեցի` ոչինչ, ո՞վ ըստեղ կիմանա, թե ինչ պետք է անեմ: Գնամ, աշխատեմ, գամ:
Համաձայնեցի ու մեկնեցի Դուբայ, որտեղ ինձ դիմավորել է Անո անունով անծանոթ մի կին: Նա միանգամից խլեց անձնագիրս ու տաքսի ավտոմեքենայով տարավ Նելուշի բնակարան, որտեղ բնակվել են մոտ 25 հայազգի աղջիկներ. նրանք Նելուշին «Մամայ» էին ասում: Նելուշն ինձ տարավ առանձին սենյակ եւ հայտնեց, որ հաճախորդի հետ պետք է ունենամ տարբեր տեսակի սեռական հարաբերություններ, այդ թվում` օրալ եւ խմբակային՝ մի քանի տղամարդու հետ: Անակնկալի գալով` սկսեցի հակառակվել, բայց Նելին ինձ ահաբեկեց, թե՝ կվնասի Հայաստանում գտնվող հարազատներիս: Ես ասեցի, որ իմ հարազատները գիտեն իմ գտնվելու վայրի մասին, եւ եթե ինձ հետ որեւէ բան պատահի, ապա մայրս կդիմի իրավապահ մարմիններին: Սկզբում չհավատացին եւ ստիպեցին միանգամից երեք տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենամ: Ու էդպես մի քանի օր, օրը մի քանի անգամ, մինչեւ որ մի օր ինձ հաջողվեց փախչել եւ հայտնել այդ մասին իրավապահներին:
Հերիքնազի քույրն արդեն դատապարտվել է, հուսով եմ, որ ինքն էլ կստանա իրեն հասանելի պատիժը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ