Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Փանջունի
Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 18:02

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ
Ըստ հանքարդյունաբերողների` Հայաստանում ալյուրին երկաթ են խառնում, որովհետեւ երկրին պինդ տղերք են պետք:

% % %
ԱՍՏԾՈՒՆԸ` ԱՍՏԾՈՒՆ,
ՍԱՏԱՆԱՅԻՆԸ` ՍԱՏԱՆԱՅԻՆ
(ԱՄՆ-ՈՒՄ ՍԱՏԱՆԱՅԻ ԱՐՁԱՆԸ
ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱՄՆ Պետդեպից հայտնում են, որ ի հեճուկս Ռուսաստանի հին հիմնի`  «Боже, царя храни», իրենց նոր հիմնը կոչվելու է  «Чёрт побери»:

% % %
ՏՐՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ըստ Ժողովրդական կուսակցության լրատվականի` Հ3 հեռուստաընկերությունն այսպես որ շարունակի, Արթուր Բաղդասարյանը նոր Տիգրան Կարապետիչ դառնալու լուրջ հեռանկարներ կունենա:
ԱՄԵՆԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ
ԵՐԿՐԻ ՄՈԴԵԼԸ

Ըստ «Սորոս» հիմնադրամի` ԱՄՆ-ը Ուկրաինային այնպիսի հզոր դեմոկրատական երկիր սարքեց, որ այլ երկրի նախագահը սիրով գալիս է այնտեղ եւ գուբերնատոր է աշխատում:

% % %
USAID-ը` ՍԱՔՈՒՆՑԻՆ
(ՍԱՔՈՒՆՑԻՆ ՆԱՄԱԿՈՎ USAID-Ի
ՆԱԽԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Քեզ որ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանակին ներկայանալ:

% % %
ՄԵՏԱՄՈՐՖՈԶ
Ըստ քաղվերլուծաբանների` Խաչատուր Սուքիասյանը նախագահին հրավիրելով  «Ռոսիա մոլի» բացմանը, փաստորեն եվրոպամետից ռուսամոլ ա դարձել:

 

ԴժԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ


(ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ` ԱԹՈՌԻՑ ԸՆԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Բունդեստագից հայտնում են, որ Անգելա Մերկելը աթոռից վայր չի ընկել, այլ կատապուլտը չի բացվել: