Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:36

«ՏՂԱՍ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՀԵՏ»

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա իրականացված մահափորձի գործով մեղադրյալներից միայն մեկը` Հենրիկ Ավագյանը (ում տանը հայտնաբերվել էր զենքը, որով կրակել էին Ս. Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ), իրեն առաջադրված մեղադրանքի մասով դիրքորոշում չէր հայտնել, մնացած երեքը իրենց մեղավոր չեն ճանաչում: Գործով հիմնական մեղադրյալներից Արա Բուդաղյանը եւս, ով ըստ նախաքննական մարմնի՝ մահափորձն իրականացնելու մեջ մյուս երեքին շահագրգռողն է, իրեն մեղավոր չի համարում: Համենայնդեպս նրա հոր` ԷՄԻԼ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ համոզմամբ.

Անմեղ է, Արային ի վերջո պիտի ազատեն, ինքը չի դատվելու, տղաս ոչ մի կապ չունի մահափորձի հետ: Ինքն առանց հիմքի է կալանավորված:
- Տեղյա՞կ եք, Արան գործով մյուս մեղադրյալների հետ  ի՞նչ առնչություն ուներ, նրանցից որեւէ մեկի հետ մտերիմներ եղե՞լ են:
- Ո՛չ, Արան ընդհանրապես չի ճանաչել այն երկու կապանցիներին: Նա միայն նորմալ` ոչ լավ, ոչ վատ մարդկային հարաբերություն է ունեցել Վիտալիի հետ, ով նրա դասարանցին է եղել: Վիտալին դեպքից օրեր առաջ դիմել էր տղայիս՝ պարտքով գումարի խնդրանքով: Ասել է՝ մորս ծնունդն եմ ուզում նշել, փող չունեմ, թե կարաս՝ երկու հարյուր հազար դրամ փող տուր, կարգին ծնունդ անեմ: Արան էլ չի մերժել, տվել է, բայց՝ վերադարձի պայմանով:  Ուրիշ ոչ մի հարաբերություն չեն ունեցել: Մեկ-մեկ, որ նման խնդիրներ է ունեցել, դիմել է Արային: Բայց, ասեմ, որ էդ երկու հարյուր հազարի մեծ մասը` հարյուր երեսուն հազարը, ինքը մինչեւ ձերբակալվելն արդեն հասցրել էր վերադարձնել. էս պահի դրությամբ Վիտալին  յոթանասուն հազար դրամ է պարտք Արային: Մյուսներին ընդհանրապես ոչ ճանաչում է, ոչ էլ երբեւէ լսել է իրենց մասին: Ես որ հանդիպեցի իրեն, ասեց, որ ինքը արդար է, չմտածեմ: Համոզված եմ, որ մահափորձի իսկական կատարողները, եթե իրոք նմանները կան, ազատության մեջ են, իսկ որդիս ընդհանրապես էս պատմությունից լրիվ հեռու մարդ է:
- Իսկ Դուք անձամբ ճանաչե՞լ եք մեղադրյալներից որեւէ մեկին:
- Չէ, ես դրանցից ոչ մեկին չեմ ճանաչում, նույնիսկ էդ Վիտալիին:
- Ըստ նախաքննական մարմնի՝ կա ձայնագրություն, որտեղ Ձեր որդին խոսում է Ձեր նշած համադասարանցու հետ՝ շեշտելով Սուրիկ անունը: Նմանատիպ խոսակցություններ մյուս մեղադրյալների միջեւ եւս, ըստ նախաքննական մարմնի, եղել են: Տեղյա՞կ եք` ինչ խոսակցություն է եղել, եւ այդ դեպքում ի՞նչ Սուրիկի մասին էր խոսքը:
- Տեղյակ եմ, ես լրիվ կարդացել եմ այդ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների վերծանումները եւ կարող եմ ասել, որ ոչ մի կապ չունի Արայի հետ. դա նրանց խոսակցություններն են: Թե ինչ են խոսացել, ինչ են արել, ոչ մի կապ չունի տղայիս հետ: Քննիչներն ասում են՝ կոդերով են խոսացել: Կոդ հասկացողությունը ո՞րն է: Դե որ կոդերով խոսեին, ընդհանրապես զապիս չէին կարա անել: Փորձված մահափորձ կազմակերպող մարդը էդ աստիճանի չի գնա. ուզում եմ ասեմ, որ անիմաստ բան է:
- Այդ դեպքում ինչո՞ւ հենց Արային մեղադրանք առաջադրվեց:
- Ես չեմ կարող ասել: Էդ «ինչու» հարցը մենք էլ ենք մեզ տալիս, բայց տրամաբանական պատասխան չենք գտնում: Էդ մեղադրանք առաջադրողները գիտեն, թե ինչ են անում. ոչ մեկին էլ ոչ մի բան չեն ասում: Նույնիսկ էս վերջին օրերին Արայի հետ կապված քննություն էլ չեն կատարել, չգիտեմ ինչի են սպասում:
- Տեսակետներ են հնչում, թե մահափորձ, որպես այդպիսին, չի էլ եղել: Դուք ի՞նչ կասեք այս առնչությամբ:
- Ես չեմ կարող ասել, որ մահափորձը բեմականացված էր կամ էլ հակառակը: Ամեն դեպքում՝ ինձ համար կարեւորն այն է, որ իմ տղայի անունը չկապվի որեւէ հանցագործության հետ, եւ հուսով եմ` վերջում ամեն բան կպարզվի: Մի բան կարող եմ հստակ ասել՝ Արայիկն ընդհանրապես կապ չունի էդ մահափորձի հետ: Մենք օրենքի սահմաններում ենք գործում, մենք պրովոկացիաների, սխալ քայլերի չենք գնում: Չգիտեմ՝ էլ ինչի համար են մեզ կասկածում:
- Դե, հենց մենակ նրա համար, որ Դուք ամենաշատը կարող էիք շահագրգռված լինել Սուրիկ Խաչատրյանի մահով, հաշվի առնելով Ձեր ընտանիքի հետ կապված վերջին դժբախտությունները, որոնց մեջ մինչ օրս էլ Դուք Խաչատրյաններին եք մեղադրում:
- Էլի եմ լսել նման արտահայտություններ, աղջիկս: Ինչ-որ տեղ էդ խոսակցությունները տրամաբանություն ունեն, բայց նորից եմ ասում` մենք օրենքի սահմաններից դուրս չենք գալիս: Մենք ասել ենք, որ պետք է պատժել օրենքի ճանապարհով, բայց հանցագործությունը մեզանից հեռու բան է:
Թե ինչ ընթացքի մեջ է մարզպետի մահափորձի գործով նախաքննությունը՝ ԱԱԾ-ից մեզ հաջողվեց պարզել միայն, որ. «Նախաքննությունը ակտիվ փուլում է: Այսքանը միայն, քննության գաղտնիությունից ելնելով` այլ մանրամասներ դեռեւս հրապարակման ենթակա չեն»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ