Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:40

«ՍՏԵԿԼՈՎԱՏԻ» ՄԱՆՐԱՊԱԿԵ ՓՈՇԻՆ ՇՆՉԵԼՆ ԷՐ ՊԱԿԱՍ ՄՆԱՑԵԼ

 

«Հաղթանակի զբոսայգում»՝ Ազատության պողոտայի հենց հարեւանությամբ, այգու մի պատկառելի մասը զբաղեցրած «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրից մի փոքր հեռու օրերս արձանագրեցինք շինարարական աղբի լեռներ: Ենթադրելի է, որ աղբի տերը հենց «Գոլդեն Փելեսն» է, որտեղ ընթանում է ակտիվ շինարարություն:

Ամենավատը. մեր արձանագրած պահին այդ աղբը հիմնականում բաղկացած էր ջերմամեկուսիչների ¥ստեկլովատ¤ մնացորդներից, եւ այդ պահին փչող քամին դրանից ապակենման զանգվածով փոշու ամպը քշում էր փողոցով անցնող մարդկանց վրա: Թե առողջապահական տեսանկյունից դա ինչ է նշանակում, դժվար չէ կռահել: Միայն թե «անհասկանալի» է. թե ինչո՞ւ է աղբը հայտնվել փողոցի հարեւանությամբ, հենց այգու այն հատվածում, որը դեռ չի մնացել «Գոլդեն Փելեսի» շինությունների տակ: Եվ, վերջապես, ո՞վ պետք է այդ աղբակույտերը վերացնի. երկու օր է` փորձում էինք այդ հարցերի պատասխանները ստանալ «Գոլդեն Փելես» հյուրանոցի տնօրինությունից, սակայն գրանցված միակ համարը, ըստ երեւույթին, անջատված է, քանի որ անընդհատ զբաղված է ցույց տալիս: Ուստիեւ՝ պարզաբանում խնդրեցինք Երեւանի քաղաքապետարանից, որտեղից տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը այսպես պատասխանեց.
- Արգելված վայրերում կենցաղային կամ շինարարական աղբ թափելը ենթադրում է վարչական պատասխանատվություն: Նման իրավիճակներ, դեպքեր հայտնաբերելու դեպքում իրավաբանական անձը ենթարկվում է տույժերի եւ տուգանքների:
Ներկայացված լուսանկարը հենց նման դեպքի փաստ է, եւ հուսանք, որ պատասխանատվության հիշատակված խոստումը կյանքի կկոչվի:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ