Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:17

ՈՐՆ ԷՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

 

Օրերս Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հարձակվողները քրեական հեղինակությանը  դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին` անտառում, եւ ինքնաձիգից կրակ բացել նրա ավտոմեքենայի վրա: Արդյունքում՝ մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել առվի մեջ: Թե ինչն էր քրեական հեղինակության սպանության պատճառը, ինչ գործունեություն էր ծավալում, մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց Սարգիս Հակոբյանի մտերիմ ընկեր Աշոտը:

Թե ով է «զակազ» տվել Սարգիսին, ցավոք, հիմա մեզանից եւ ոչ ոք նման պատասխանատու հայտարարություն չի կարող անել: Բայց որ թշնամիներ, չուզողներ, նախանձողներ ոնց էլ լիներ՝ կունենար, դա փաստ է: Պատմում էր, որ որոշակի խնդիրներ է ունեցել Ռուսաստանում, որի պատճառով ընտանիքի հետ Ախալքալաք էր եկել: Բայց թե ինչ ու կոնկրետ ում հետ, չեմ հարցրել, հետաքրքրվել. ինքը «վաբշե» իր անձնականի մասով շատ փակ էր: Կարծում եմ, որ Ռուսաստանում տեղի ունեցած ռազբորկաների արդյունքն է այս դաժան սպանության պատճառը:
- Վերջին օրերին հատկապես ինչ-որ վախերով չի՞ կիսվել:
- Չէ, չէ, ինքը, անկախ իրա խառը գործերից, միշտ ուրախ, անհոգ տրամադրությամբ էր ներկայանում ընկերությանը, երբեք չի կիսվել խնդիրներով: Ինքը սաղի հարցերով ապրում էր, օգնում էր բոլորին անխտիր, թե այստեղ, թե՝ ՌԴ-ում: Ըտենց ջավախցի չկա, որ դիմեր իրեն ու ինքը մերժեր:
- Նրան որպես քրեական հեղինակություն են ներկայացնում: Իսկապե՞ս այդպես էր:
- Չեմ կարող ասել, որ ըտենց չէր: Բայց Սարգիսը երբեք ուրիշների նկատմամբ ձեռք բարձրացրած, բռնություն կիրառած չկար, արդարության ու ճշմարտության կողմնակից էր. էդ երկու բանը իր սրբություններն են եղել, բոլոր ջավախցիներին պաշտպանել է, սատարել: Ախր որ իմանայինք, որ իրեն հետապնդում են, «զակազ» են տվել, մի ձեւ կկանխեինք, բայց նման բան ո՛չ ինքը, ո՛չ էլ մենք չենք զգացել: Փաստորեն՝ մարդասպանը լավ էլ հետեւել է իրեն, գիտեր` ինչը ոնց աներ: Սարգիսը սովորաբար ինքն էր ծնողներին էս ամիսներին կանչում մոտը, բայց էս անգամ ինքն էր ընտանիքով մի տասն օր առաջ եկել:
- Ի՞նչ վարկածներ են այս պահին շրջանառվում:
- Դե ասում եմ, մտածում ենք, որ ՌԴ-ի խնդիրների արդյունքն էր: Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ դեպքը կատարվել է առանձնակի դաժանությամբ: Սա մեծ դավաճանություն էր Սարգսի նկատմամբ, ինքը էս մահին չէր արժանի, որ վախկոտների նման պահ մտնեն ու կրակեն վրան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ