Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:23

ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ԳՈՐԾԻ «ԵՐԿՐՈՐԴ ՇՈՒՆՉԸ»

 

Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող եւ վերջերս հայտնաբերված Նարեկ Խաչատրյանի, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) մասով նշանակել են դատահոգեբուժական փորձաքնություն: Այս մասին մեզ  հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Զատիկյանների փաստաբան ՎԱՂԻՆԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Փաստաբանի խոսքով.

-Փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո, ավելի մեծ թափով քննչական գործողություններ կիրականացվեն: Այս պահին կարող եմ ասել միայն, որ առայժմ մեղադրյալը որեւէ ցուցմունք չի տվել, իսկ փորձաքննության եզրակացությունը դեռ չկա:  Բայց կարծում եմ շատ երկար չի տեւի քննությունը, համապատասխան քննչական գործողություններ կանեն եւ կմոտենանք նախաքննության ավարտին:
- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Նարեկ Խաչատրյանի այսպես անակնկալ հայտնվելն ու կալանավորումը որեւէ կերպ անդրադառնա արդեն իսկ դատապարտված Ստեփան Հակոբյանի վրա:
- Լավ առումով՝ հաստատ չէ, ու ընդհանրապես Ստեփան Հակոբյանի գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա, որը որեւէ կապ ու առնչություն չունի այս գործի հետ: Ուրիշ բան, որ քննության ընթացքում նոր բաներ բացահայտվեն: Բայց քանի դեռ նախաքննությունն ընթացքի մեջ է, չկա վերջնական որոշում, ոչինչ բացառել հնարավոր չէ: Բոլոր դեպքերում հաստատապես կարող եմ ասել, որ Ս. Հակոբյանի նկատմամբ արդեն կայացված վճիռը հաստատ չի մեղմանա, դեռ մի բան էլ մեղմ է նրա պատիժը:
Մենք էլ դեռ կհետեւենք այս երկարամյա գործի ընթացքին, առավել եւս, որ տեւական ժամանակ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանին անակնկալ հայտնաբերելու եւ կալանավորման առնչությամբ բավականին ուշագրավ վարկածներ են շրջանառվում, որը հետաքրքիր ընթացք կարող է տալ այս ամբողջ ողբերգական պատմությանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ