Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:24

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ

 

Երեկ ՀՀ կառավարությունը մեկ բավականին ուշագրավ որոշում կայացրեց: Դրանով թույլատրվում է հայկական ատոմակայանին՝ իրեն անհրաժեշտ սարքերը, սարքավորումները, պահեստամասերն ու նյութերը ձեռքբերել առանց մրցույթի՝ «անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից»:

ՄՐՑՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՈՒՂԻՂ ԳՆՈՒՄՆԵՐ
Իհարկե՝ առանց մրցույթի ինչ-որ բան գնելը միշտ էլ ավելի բարձր գին է ենթադրում, այսինքն՝ այս կերպ կարող են աճել ատոմակայանի սպասարկման ծախսերը, որն անդրադառնալու է ինքնարժեքի վրա: Առավել եւս, որ, ինչպես պաշտոնապես է տեղեկացվում, այս գնումների վրա լուրջ գումարներ են ծախսվելու՝ ԱԷԿ-ի պահպանման ծախսերի 16 տոկոսը: Սակայն կոնկրետ դեպքում էական խնդիրը սա չէ:
Ուրեմն՝ այդ ինչո՞ւ առաջ եկավ նման անհրաժեշտություն, որ նախատեսված գնումներն ¥որոշմանը կից ներկայացվում է ապրանքների մի պատկառելի ցուցակ¤ առանց մրցույթների իրականացնել: Որոշման հիմքում կանգնած Էներգետիկայի նախարարությունը հիմնավորում է, թե՝ «անհրաժեշտ որոշակի սարքավորումներն իրենց բնույթով եզակի են, մշակված են միայն ՀԱԷԿ-ի եւ այն բնակլիմայական պայմանների համար, որտեղ այդ սարքավորումները շահագործվում են... Գնումը կարող է իրականացվել միայն այդ արտադրողներից կամ վերջիններիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից, քանի որ նրանք հանդիսանում են այդ սարքերի եւ սարքավորումների բացառապես միակ արտադրողները»: Իսկ՝ «փոխարինումը այլ արտադրողների կողմից արտադրված համարժեք սարքավորումներով` առաջացնում է շեղում ՀԱԷԿ-ի նախագծից...»:
Լավ, եթե գնումներ հնարավոր է իրականացնել միայն կոնկրետ արտադրողներից, ապա հիշեցնենք, որ ատոմակայանը գործում է շատ երկար ժամանակ, այսինքն՝ այդ բոլոր սարքերի եւ պահեստամասերի ձեռքբերման մեխանիզմներն էլ վաղուց պետք է ամենայն մանրամասնությամբ լուծված լինեին: Կարող ենք ենթադրել, որ հենց սա է այդ լուծված տարբերակը: Եվ ահա այստեղ հիշեցնենք դեռ երկու-երեք ամիս առաջ մեր որոշ հրապարակումներ: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերից ելնելով՝ ժամանակին առիթ էինք ունեցել ներկայացնել ատոմակայանում եղած բավականին լուրջ մտավախությունների մասին, որոնք նույնիսկ կայանի ղեկավարության հատուկ խորհրդատվությունների թեմա էին դարձել: Օրինակ, որ. «ՀԱԷԿ-ի կարիքների համար «Գնումների պլանով» նախատեսված անհրաժեշտ ապրանքների, սարքավորումների եւ պահեստամասերի ձեռքբերման համար հայտարարված գնումները հիմնականում չեն կայանում: Չեն կայանում նույնիսկ կրկնակի հայտարարված գնումները...»: Եվ դա այն դեպքում, երբ այդ սարքավորումները զգալի չափով նախատեսված էին այս տարվա սեպտեմբերի 18-ից նախատեսված հերթական տարեկան պլանային վերանորոգման եւ լիցքավորման համար: Մինչդեռ. «Սարքավորումների եւ պահեստամասերի պատրաստման համար անհրաժեշտ է 2-5 ամիս», մի զգալի ժամանակ էլ՝ պայմանագրերի, ներկրման եւ այլն: Այսինքն, եթե կայանն աշխատում է սարքավորումների կոնկրետ արտադրողների հետ եւ այլ տարբերակ չկա, էլ ինչո՞ւ էին չարչարվում, կիկնակի գնումներ կազմակերպում:

ՀԱԷԿ-Ի ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ԿԱԶԴԻ ՍԱԿԱԳՆԻ ՎՐԱ

Այդ կապակցությամբ միայն հունիսի սկզբներին հաջողվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից պարզաբանում ստանալ, որով հաստատում էին. «ՀԱԷԿ-ի 2015թ. գնումների պլանը հաստատվելուց հետո բաց հայտարարված մրցույթներին մասնակցության հայտեր չեն ներկայացվել... Կրկնակի անգամ նույն ընթացակարգով հայտարարվել են մրցույթներ, սակայն դարձյալ հայտեր չեն ներկայացվել...»: Այս պարզաբանումը մի պահ ընդհատելով՝ նկատենք, որ նշվածն այնուամենայնիվ հուշում է, որ գնումները մինչ այս հիմնականում արվել են մրցութային կարգով, իսկ թե այս տարի ինչու չի ստացվել, հարցի մյուս կողմն է: Եվ ահա ներկայումս մրցութային կարգի փոխարեն էներգետիկները պահանջում են ուղղակի գնումներ: Դա ո՞ր տարվա գնումների ծրագրով է, որոշման մեջ չգտանք: Միգուցե՝ այս գնումները 2016թ. համա՞ր են: Բայց այդ դեպքում ինչո՞ւ նախ մրցույթ չի արվում: Մյուս կողմից էլ՝ կարո՞ղ ենք բացառել, որ այս կերպ գնվելու են այն սարքավորումները, որոնք նախատեսված են այս տարվա գնումների պլանով, այսինքն՝ պետք է նաեւ օգտագործվեն կայանի սեպտեմբերյան վերանորոգման ժամանակ. իհարկե՝ ոչ: Առավել եւս, որ նախարար Երվանդ Զախարյանի անունից ¥գրավոր հարցը մենք նրան էինք ուղղել¤ նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի հիշատակված պատասխանում նշված է նաեւ. «...Իրավիճակը շտկելու համար կիրառում ենք «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը, որի արդյունքում պայմանագրերը կնքվում են ՀԱԷԿ-ի պլանով նախատեսված ժամկետներում: Ներկայումս կնքվել են ՀԱԷԿ-ի ընթացիկ տարվա գնումների պլանով նախատեսված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնման պայմանագրերի գերակշիռ մասը, իսկ մյուսներն ընթացքի մեջ են:
Ելնելով վերոգրյալից՝ հավաստում ենք, որ պլանային նախազգուշական վերանորոգման ժամկետները չեն խախտվի»:
Ի դեպ, կառավարության հիշատակված որոշումը եւս հիմնված է նշված՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով: Դա, ըստ էության, ուղղակի գնումների տարբերակն է, եւ ստացվում է, որ այդ մեխանիզմը, ըստ փոխնախարարի խոսքի, նկատելիորեն ավելի վաղ էին պրակտիկա դարձրել: Եվ պատճառը ոչ թե նախատեսված ապրանքների եզակիությունն է, ինչպես որ ներկայացնում են, այլ պարզապես, որ համապատասխան մրցույթներ չեն կարողացել իրականացնել, ու հիմա էլ կառավարությունն է ստիպված ուղղակի գնումներ թույլ տալ:
Թե ինչու ատոմակայանում այսպես միանգամից սկսեցին նույնիսկ կրկնակի մրցույթները չիրականանալ, դա էլ կարելի է հասկանալ. այս տարվանից գնումների հարցով, ինչպես ժամանակին ներկայացնելու առիթ ունեցել ենք, բոլորովին նոր ղեկավարներ են սկսել աշխատել, անգամ՝ նման սպեցիֆիկ ոլորտում փորձ չունեցողներ: Եվ փոխարենը, թե ինչ անձնական առնչություններ ունեն գործող նախարարի հետ, դա արդեն այլ հարց է:
Թե իրականում Ա. Գալստյանի ասածի պես՝ ատոմակայանի վերանորոգման ժամկետները չե՞ն խախտվի, դեռ կտեսնենք: Սակայն հիշեցնենք՝ կայանի վերանորոգման ուշացումը երկրում էլեկտրաէներգիայի թանկացման հիմքում դնելու փորձ արդեն կա, եւ միայն հուսանք, որ նորից դրան չենք բախվի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ