Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:36

ՀՂԻ ԿՆՈՋ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ԳՆԱՑՔՆ Է

 

- Հարգելի բժիշկ, ի՞նչ պետք է հաշվի առնի հղին` հանգստյան գոտի մեկնելիս: Ո՞ր տրանսպորտային միջոցը կարող է լինել առավել անվտանգ` ինքնաթիռ, գնացք, նավ, ավտոմեքենա:


Հարցին պատասխանել է բ.գ.թ., գինեկոլոգ ԼԻԼԻԹ ԿՈՒՋՈՅԱՆԸ.


- Կան որոշակի բժշկական հակացուցումներ, որոնց դեպքերում ծովային հանգիստը արգելվում է. պլացենտայի առաջադրում, հղիների տոքսիկոզ, հղիության ընդհատման վտանգ, հղիների գերարտահայտված այտուցներ, որեւէ քրոնիկական հիվանդության սրացում, ինչպես նաեւ ալերգիկ ռեակցիաներ: Եթե այս բարդություններից ոչ մեկը չկա, ապա հղիների ամառային հանգստի լավագույն ժամանակահատվածը հղիության 14-27 շաբաթն է: Հղիների համար ճիշտ է մեկ շաբաթից ավելի հանգիստը (14-20 օր), քանի որ մեկ շաբաթում օրգանիզմը չի հասցնում ադապտացվել եղանակային փոփոխություններին: Հանգստյան գոտին ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկրի եղանակը շատ կտրուկ չտարբերվի մեր երկրի կլիմայական առանձնահատկությունից` Մերձբալթյան երկրներ, Թուրքիա, Բուլղարիա, Իսպանիա, Ֆրանսիա: Հղիության ընթացքում ցանկալի չէ մեկնել աֆրիկական կամ այլ էկզոտիկ երկներ` տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների վարակներից խուսափելու համար, հատկապես, եթե մինչ հղիանալը կինը չի պատվաստվել, օրինակ` մալարյայի դեմ:

Հղի կնոջ համար զբոսանքի եւ արեւային լոգանքներ ընդունելու լավագույն ժամերն են` առավոտյան մինչ ժամը 11-ը եւ երեկոյան 17-ից հետո: Արեւային ճառագայթները շատ օգտակար են հղի կնոջ համար, քանի որ նպաստում են վիտամին D արտադրությանը, ինչն էլ կարգավորում է օրգանիզմի միկրոէլեմենտների փոխանակությունը: Բայց չպետք է մոռանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության վտանգի մասին, ինչը կանխելու համար անհրաժեշտ են պաշտպանիչ քսուքներ, որոնք մաշկին քսվում են սենյակից դուրս գալուց 20 րոպե առաջ եւ կրկնել ամեն 2 ժամը մեկ: Հղիների համար շատ կարեւոր են ամենօրյա հիգիենիկ միջոցառումները` մասնավորապես ցնցուղի ընդունումը օրը առնվազն երկու անգամ, հարմարություն չլինելու դեպքում` մարմինը մաքրել թաց ախտահանիչ անձեռոցիկներով:
Հարգելի նամակագիր, լավագույն տրանսպորտային միջոցը հղի կնոջ համար գնացքն է: Սակայն երթեւեկության այդ միջոցով կարելի մեկնել շատ քիչ տեղ, հետեւաբար, ընտրվում է հաջորդ լավ տրանսպորտը` ինքնաթիռը, բայց հղիներին ցուցված չէ երկար չվերթ: Ուստի հանգստի վայր ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն կլիման, այլ նաեւ չվերթի տեւողությունը: Ինքնաթիռում ցանկալի է տեղն ընտրել միջանցքին եւ զուգարանին մոտ: Ավտոմեքենայով ցանկալի է մեկնել ոչ երկար ճանապարհորդությունների, որոնք չեն գերազանցում 800-1000 կմ: Ամեն 2 ժամը մեկ անհրաժեշտ է անել 15-րոպեանոց կանգառներ եւ մի քանի րոպե զբոսնել: Ամրագոտին անհրաժեշտ է կապել որովայնից ցած:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ