Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Փանջունի
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 19:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

 

NO PARKING
«Պարկինգ սիթի» ընկերությունից հայտնում են, որ ցուցարարներին բերման են ենթարկել հրապարակում սխալ պառկովկի համար:

% % %
ՐԱՖՖՈՒ ԽԵՆԹԸ
Ըստ ոստիկանության` Դավիթ Սանասարյանը, տեսնելով, որ իր ակցիային ընդամենը երկու հոգի են մասնակցում, խենթացել է եւ ընկել փողոցները:

% % %
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՔՑՈՑԻ
Այն Սաքունցը, ով ուրացավ հայրենի հողը, կուրանա նաեւ USAID-ի փողը:

% % %
ՍԵԼԵԿՑԻՈՆ ՇԵՂՈՒՄ ԿԱՄ ՄՈՒՏԱՑԻԱ
Իշխան Զաքարյանի` Ախթամար կղզի այցելելուց հետո, ասում են, Վանա լճի տառեխները վերափոխվել են ոչ թե իշխանի, այլ շերեփուկի:
ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ
Եռյակից հայտնում են, որ եթե Նիկոլը իր քաղաքական հորը` ԼՏՊ-ին պղծեց, ապա իրենց կպղծի ու կպղծի:

% % %
ԲԱՄԲԱՍԱՆՔ
Ասում են, թե ամենաբարձր ատյաններում որոշել են անոմալ շոգերի կապակցությամբ «Ոտքի Հայաստան» խմբակին այնուամենայնիվ թողնել Հանրապետության հրապարակում նստացույց անել, որպեսզի իրենք իրենց յուղով տապակվեն…

% % %
ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՅՔԵՐ
«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԱՅԼԵՐԻ»
ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Իբր մեր գայլերը մեզ քիչ էին, ռուսականներն էլ մոտոյով եկան:

 

 

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ ԵՎ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
(ԵՐԵՔՈՎ ՄԻԱՍԻՆ ԱԽԹԱՄԱՐ ԿՂԶՈՒՑ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ՀԱՄԱՐ ԿՐԱԿ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իշխան մի ասա, Աստծո կրակ ասա…