Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Օգոստոս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 26 27 28 29 30
31            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 25 Օգոստոս 2015 17:15

«ԵՂԲՈՐՍ ՎԵՐԱՑՐԵԼ Է ԻՐ ՁԵՌՔԻՑ ՀԱՑ ՈՒՏՈՂ ՄԵԿԸ»

 

«Իրավունքն» անդրադարձել է հուլիսի 12-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում գտնվող բնակարանում ռուսաստանաբնակ 46-ամյա գործարար Համլետ Ասատրյանի ¥ով հայտնի էր Ազովսկի Համո անվամբ¤ սպանության պատմությանը: Հ. Ասատրյանը պատահական մարդ չէր Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար-քաղաքական եւ անգամ՝ քրեական շրջանակներում, սակայն սպանությունից արդեն անցել է մեկուկես ամիս, բայց այդ մասին վարկածներից բացի` դեռ ոչինչ չկա: Կա վարկած, որը սպանությունը տանում է դեպի քրեական աշխարհ: Մեկ այլ տարբերակով էլ տեղի ունեցածը կապվում է Հ. Ասատրյանի բիզնեսների հետ ¥Ազովում նրան են պատկանում ռեստորաններ, գազալցակայաններ, ձկան խավիարի վաճառքով զբաղվող ընկերություններ¤:

 

Թե ինչ է պարզվել սպանությունից բավական ժամանակ անց, ովքե՞ր կարող էին Հ. Ասատրյանի մահը ցանկանալ, ինչո՞ւ էր Հայաստան եկել գործարարը, ի՞նչ է պարզվել մինչ օրս եղած փորձաքննություններով, մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց գործարարի եղբայը` ԼԵՎՈՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ով նախօրեին է վերադարձել եղբոր քառասունքից, եւ ինչպես ինքն է ասում, «հարյուր տոկոսով» համոզված է, որ եղբորն սպանել է նրա մտերիմ անձնավորությունը.
- Նախ նշեմ, որ սպանությունը ոչ թե, ինչպես որոշ լրատվամիջոցներում նշվեց, գողական ռազբորկաների կամ եսիմ ինչի արդյունք է, այլ եղբորս վերացրել է իր ձեռքից հաց ուտող մեկը: Թե ով, ցավոք՝ չգիտեմ, բայց անծանոթ մարդ հաստաատ չի եղել: Նա Հայաստան էր եկել իր հարազատ մարդկանց հետ Ջերմուկում հանգստանալու համար, ու նաեւ պետք է մասնակցեր հարսանիքի: Ես վստահ եմ, որ եղբորս վրա կրակել է իրեն շատ-շատ մոտ անձնավորություն: Դատաբժշկական փորձաքննությամբ եւս փաստվել է, որ սպանվելու պահին Համլետի դեմքին ե՛ւ ժպիտ է եղել, ե՛ւ զարմանք: Այսինքն՝ Համլետը ժպիտով է ընդունել իրեն մոտիկ մարդուն, բայց տեսնելով, որ զենք է քաշում վրան` զարմացել է: Չեմ կարծում, որ լրիվ անծանոթ մարդը, հերիք չէ` գար եղբորս տուն, մի բան էլ նման բան աներ: Ինքը շատ շփվող էլ չէր. Հայաստան գալիս էլ շփվում էր միայն շատ մտերիմ մարդկանց հետ:
- Թշնամիներ կարո՞ղ էր ունենալ:
- Թշնամիներ ընդհանրապես չուներ, որովհետեւ ամեն մի նեղն ընկածին օգնում էր:
- Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞վ կարող էր լինել Ձեր նշած մոտիկ մարդը եւ ինչո՞ւ պետք է ցանկանար Ձեր եղբոր մահը:
- Ցավոք չեմ կարող ասել, դա մեզ համար էլ է մինչ օրս մնում զարմանալի երեւույթ, որովհետեւ չենք կարողանում հասկանալ՝ ո՞վ, ինչի՞ համար ու ինչի՞ նման դաժան ձեւով: Չնայած զարմանալի բաներ շատ կան, որոնք, կարծում ենք, լույս կսփռեն քննության վրա:

«ՓՈՂԻ ՀԱՇԻ՞Վ ԷՐ, ՈՒՆԵՑՎԱԾՔԻ՞, ՉԳԻՏԵՄ...»
-Օրինակ՝ ի՞նչ զարմանալի բաներ կան, կասե՞ք:
- Շատ բան ասել չեմ կարող, որովհետեւ բաներ կան, որ վստահ չեմ հարյուր տոկոսով: Բայց էն, որ ինքն այստեղ, նորից եմ կրկնում, մեծ շրջապատ է ունեցել, ընկերություն, դա փաստ է: Սակայն զարմանալիորեն էդ ընկերներից որեւէ մեկը ո՛չ իր հուղարկավորությանը եկավ, ո՛չ էլ հետաքրքրվեց, թե ինչ, ոնց. դա արդեն չափից դուրս զարմանալի է: Նույնիսկ մեզ` եղբայրներիս հետ չեն հանդիպել, հետաքրքրվել, ոնց որ ասում են` արածից հետո էլ ի՞նչ ընկերություն: Հետո մի բան էլ կա, որը խոսում է այն մասին, որ նրան սպանել է մոտիկ, իր տուն-մտնող հելնող մարդ. Համոյին հանցագործը խփել է ու շատ հանգիստ դուռը դրսից փակել ու անմեղ-անմեղ հեռացել: Տեսեք, եթե մտածենք, որ ինչ-որ անծանոթ մարդ է եղել ու իսկապես փորձել է հետքերը վերացնելու համար փակել դուռը, այդ դեպքում նա պետք է դա աներ միայն Համլետի տանը եղած բանալիով: Մինչդեռ Համլետի ձեռքի բանալին եղել է տեղում: Իսկ նրա տան բանալին ունեցել են իր ընկերներից շատերը, այդ թվում՝ աներձագը: Աներձագի մասին ասում եմ ոչ նրա համար, որ իրեն եմ կասկածում. ո՛չ, հակառակը, նրանք շատ ջերմ հարաբերություններ ունեին, ու հենց աներձագն է անհանգստացել, որ Համլետը հեռախոսին չի պատասխանում, եկել է, տան դուռը թակել է երկար ժամանակ ու տեսնելով, որ բացող չկա` անհանգստացել, իր բանալիով բացել է դուռը եւ հայտնաբերել սպանված եղբորս:
- Ուզում եք ասել, որ նրան սպանել է իր ընկերներից մե՞կը:
- Չի բացառվում, որ իր հայաստանյան շրջապատը լավ էլ տեղյակ է էդ մութ պատմությունից: Այդ ո՞նց եղավ, որ երբ Համոն Հայաստան էր գալիս, ընկերները չէին թողում գնանք, օդանավակայանում դիմավորենք. ողջ ընկերությունն էր հավաքվում` ինչ է, թե Համոն Հայաստան է եկել: Բայց, փաստորեն, հուղարկավորությանը Հայաստանից ոչ մեկը ձեւի համար չկար, նույնիսկ իրեն շատ հարազատ ընկերները:
- Ճանաչո՞ւմ եք, ովքեր են իր հարազատ ընկերները եղել:
- Իհարկե, բայց անուններ չեմ ուզում տամ. անունով, շրջապատի տեր անձնավորություններ են: Էսքանը մենակ կարամ ասեմ:
- Իսկ դեպքի օրը խոսե՞լ եք իր հետ, չի՞ ասել, որ որեւէ մեկի հետ պետք է հանդիպի կամ այլ բան:
- Չէ, չէ, ափսոս: Բայց այս անգամ ինքը Հայաստանում է եղել, իսկ մենք չենք իմացել. դեպքից հետո ենք իմացել, որ Համլետը եկել էր: Ինքը միշտ էլ էդպիսին էր` ընկերության տղա: Գալիս էր, քաղաքի անունով ընկերների հետ հանդիպում, հետո անակնկալ զանգում կամ գալիս մեզ տեսնելու: Ինքն ունեցել է իր շրջապատը, ընկերությունը, եւ շրջապատից մեկն էլ հաստատ գլուխը կերավ:
- Լավ, իսկ ի՞նչ վարկածներ ունեք, ինչի՞ պետք է սպանեին:
- Չգիտեմ: Փողի հաշի՞վ էր, ունեցվածքի՞, չգիտեմ, հազար ու մի վարկած կա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ