Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Օգոստոս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 26 27 28 29 30
31            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 25 Օգոստոս 2015 17:19

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ

 

- Ես ունեմ փոքր կրպակ: Օրական կատարում եմ 10-15 հազար դրամի առեւտուր: Գրանցվել եմ տարածքային հարկայինում, սակայն հայտարարագիր չեմ ներկայացրել, որպես հաստատագրված հարկ վճարողի, հիմա հարկայինն ասում է, որ ես չեմ կարող համարվել հաստատագրված հարկ վճարող:
Գարիկ

 

-«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տրամաբանությունից հետեւում է, որ հաստատագրված վճար վճարելու համար հիմք է հանդիսանում տնտեսվարող սուբյեկտի հայտարարագիրը եւ հաստատագրված վճարով հարկման օբյեկտի առկայությունը:
Սույն օրենքի ուժով, հարգելի Գարիկ, Դուք չեք կարող համարվել հաստատագրված վճար վճարող, քանի դեռ պահպանված չեն վերը նշված վավերապայմանները, մասնավորապես, չեք ներկայացրել հայտարարագիր:

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՒԳՎԵԼ

 

- Պետական հիմնարկում, որի տնօրենն եմ, իրականացվել են ստուգումներ եւ արձանագրվել է, որ իմ որոշ հրամաններում բացակայում են կոնկրետ հղումներ այն օրենքներին կամ փաստարկներին, որի հիման վրա կայացվել է տվյալ իրավական ակտը: Արդյոք ճի՞շտ է տվյալ ստուգող մարմինը, երբ ընդամենն անդրադառնում է իրավանորմի բացակայությանը իրավական ակտում, այդպես էլ չնշելով կայացված ակտը օրինակա՞ն է, թե` ոչ:
Լոռու մարզ, N դպրոցի տնօրեն

-Օրենքին կամ համապատասխան փաստաթղթերին հղում կատարելու պարտավորությունը սահմանված է ներպետական օրենսդրությամբ, եւ այն ինքնանպատակ չէ, քանի որ միայն դրա պահպանմամբ է հնարավոր պարզել, ստուգել, հաստատված համարել տվյալ ակտի իրավաչափությունը, իսկ լիազոր մարմնի կողմից ստուգելու արդյունքում հաստատված համարել խախտումների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաեւ դրանք բավարար հիմքերի առկայությամբ արձանագրված լինելու հանգամանքը:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով