Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Օգոստոս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 29 30
31            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 00:00

ԱՄՈՒՍԻՆԸ՝ ՔՆԱԾ ԿՆՈՋՆ ՍՊԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ. «ԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ, ԻՆՁ ԸՏԵՆՑ ԷՐ ՊԵՏՔ»

 

Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքում: 55-ամյա ամուսինը` Գեւորգ Գալոյանը, քնած ժամանակ դանակահարել է կնոջը` 52-ամյա Գայանե Գրիգորյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Ըստ տարածված լուրերի՝ մարդասպանը հոգեկան խնդիրներ ուներ եւ հաշվառված էր հոգեբուժարանում:

Գեղադիրի գյուղապետ ԳՆԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մեզ հետ զրույցում հաստատեց տղամարդու հոգեկան հիվանդությամբ տառապելու փաստը եւ պատմեց, որ սպանվածի  ընտանիքը ծանր սոցիալական պայմաններում է ապրում. «Հազիվ էին ծայրը-ծայրին հասցնում, չքավոր ընտանիք էր, ընտանիքում 7 հոգի էին, ոչ ոք չէր աշխատում, երեխաներից մեկն էլ հաշմանդամություն ուներ»:
Թե ինչպես է եղել դեպքը՝ առավել մանրամասն մեզ ներկայացրեց սպանվածի հարազատներից մեկը, ով չցանկացավ հրապարակել անունը: Ըստ մեր զրուցակցի.
- Քնած ժամանակ է հարվածել կնոջը: Ընտանիքում դեպքի նախորդ օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, սակայն այդ օրը ամեն ինչ հանգիստ է եղել: Այդ օրն էլ երեկոյան ժամին եկել է տուն սովորականի նման, ոչ մի արտառոց բան էդ պահին չեն նկատել տնեցիները: Ոչ խմած է եղել, ոչ էլ հուզված կամ ջղայնացած: Կինն ասել է՝ գնում եմ պառկեմ: Ամուսինն էլ, թե՝ գնա, ես մի քիչ կնստեմ: Կնոջից հետո էլ հարսն է երեխաներին քնացրել ու ինքն էլ գնացել քնելու: Հարսը մի պահ նկատել է, որ սկեսրայրը բավական անհանգիստ է, բայց ուշադրություն չի դարձրել: Հարսի սենյակ մտնելն ու սկեսրոջ՝ «վախ... ինչի...» հոգոցները լսելուց հետո մտել է նրանց ննջասենյակ ու հայտնաբերել սկեսրոջը արյունլվա, իսկ սկեսրայրին՝ կնոջ կողքը հանգիստ պառկած: Հարսը միանգամից զանգել է ամուսնուն, ու մինչեւ տղան եկել է, մորը տեղափոխել հիվանդանոց, ճանապարհին մահացել է:
- Իսկ դեպքից հետո զղջացե՞լ է, ի՞նչ է պատմում հարսը:
- Չէ, ընդհանրապես չի զղջացել այդ ամենից հետո: Հակառակը, ասել է. «Լավ եմ արել, ինձ ըտենց էր պետք, ըտենց եմ արել: Լավ եմ արել, դրան հասնում էր»:
Իսկ թե հոգեկան խնդիր ունեցող, ավելի ճիշտ, ելնելով տեղի ունեցածից, վտանգավոր հոգեկան հիվանդ անձնավորությունն ինչու համապատասխան հաստատությունում չէր, դա արդեն հարցի մեկ այլ կողմն է, որը պակաս կարեւոր չէ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ