Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Երեքշաբթի, 01 Սեպտեմբեր 2015 17:44

ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎԵՑ

 

Երեկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ի վերջո ներկայացրեց այս տարվա առաջին կիսամյակում հայաստանյան տնտեսության վիճակը: Մասնավորապես, որ ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Հուլիսի եւ օգոստոսի դրությամբ եւս, ըստ նախնական տվյալների, մոտավորապես նույն տնտեսական իրավիճակը պահպանվում է, այսինքն՝ տարվա 2/3 մասի կտրվածքով մոտ 4-4,2 տոկոս, համենայնդեպս, վիճակագրական աճ ունենք: Ընդ որում, վատ ցուցանիշ չէ՝ հաշվի առնելով աշխարհի հայտնի իրողությունները, մեզանից շատ ավելի հզոր երկրներում անգամ առկա բացասական աճերը, ռուսական ճգնաժամն ու Հայաստանի վրա ունեցած դրա ազդեցությունը եւ այլն: Մի խոսքով՝ տարեսկզբի շատ ավելի մռայլ կանխատեսումների ֆոնին ներկայիս տնտեսական աճը նույնիսկ անսպասելի էր: Այլ հարց է, թե որն է այդ ցուցանիշի բացատրությունը:
Առաջին տպավորությամբ՝ կարելի է ՀՆԱ-ի աճը վերագրել գյուղատնտեսությանը: Այս տարին բարենպաստ էր, գյուղմթերքները՝ առատ, որն էլ հանգեցրել է 2014թ.-ի առաջին կիսամյակի համեմատ 14,5 ¥հունվար-հուլիսին՝ 14,8¤ տոկոս աճի: Սակայն կիսամյակային կտրվածքով` մոտ 1 989 միլիարդ դրամ ծավալ ունեցող ՀՆԱ-ի կառուցվածքում գյուղատնտեսությունն ունի մոտ 235,6 ¥հունվար-հուլիսին՝ 328,4¤ միլիարդ դրամ մասնաբաժին: Իսկ դա նշանակում է, որ գյուղատնտեսական կիսամյակային 14,5 տոկոս աճը ՀՆԱ-ի 4 տոկոսանոց աճի մեջ հիմնական մասնաբաժին չի կարող ունենալ:

ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ
ՀՆԱ-ի աճի վրա իր ոչ պակաս նկատելի էֆեկտն ունեցել է արդյունաբերությունը: Ճիշտ է, տոկոսային առումով աճն այս դեպքում ավելի փոքր է՝ կիսամյակի կտրվածքով 5,1 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 0 տոկոսի դիմաց: Սակայն բացարձակ արժեքով արդյունաբերությունն ունի գյուղատնտեսությունից մոտ երկուսուկես անգամ մեծ ծավալ ¥կիսամյակային կտրվածքով՝ 613,6 եւ հունվար-հուլիսին՝ 722,4 միլիարդ դրամ¤, այսինքն՝ իրենց արժեքով գյուղատնտեսական 14,5 եւ արդյունաբերության 5,1 տոկոսները համադրելի են:
Իհարկե՝ դրական է, որ աճի զրոյական ցուցանիշների մոտ հայտնված հայաստանյան արդյունաբերությունը վերջապես որոշել է աճել: Սակայն պակաս կարեւոր չէ, թե հատկապես ինչի հաշվին: Այս առումով նախ նկատենք, որ հայաստանյան արդյունաբերության մեջ դեռ շարունակում է գերբարձր մնալ հանքահումքային ոլորտը: Այսպես՝ արդյունաբերության ընդհանուր 613,6 մլրդ դրամ ծավալում «հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում» ճյուղը կիսամյակային կտրվածքով ունեցել է 113,2 մլրդ դրամ ծավալ ¥հունվար-հուլիսին՝ մոտ 127,9 մլրդ¤՝ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճելով առավել քան պատկառելի՝ 34,8 տոկոսով: Եվ այս ճյուղի կառուցվածքում էլ հիմնական բաժինը «մետաղական հանքաքարի արդյունահանում» ուղղությանն է՝ մոտ 111,5 մլրդ ¥35,5 տոկոս աճ¤, ինչը հուլիսին հասել է 125,8 մլրդ դրամի:
Իհարկե՝ աշխարհում նկատվող տնտեսական անկումների ժամանակահատվածում մետաղի նկատմամբ պահանջարկի, գների, դրանով պայմանավորված էլ՝ հայաստանյան մետաղական արդյունաբերության անկումները մեկ անգամ չէ, որ ծանր հարված են հասցրել մեր երկրի տնտեսությանը: Ընդ որում՝ անցած տարվա արդյունաբերական զրոյական աճը հիմնականում հենց այդ գործոնով էլ բացատրվում էր: Բայց փաստն այն է, որ այդ անկումային եւ ցածր գների մակարդակն աշխարհում դեռ պահպանվում է, եւ այդ առումով՝ առնվազն զարմանալի է հայաստանյան 35 տոկոսանոց աճը: Սակայն վերջին տարիներին այս ուղղությամբ մեկ հետաքրքիր դրվագ նկատվեց: Խոսքն այն լուրերի մասին էր, որ հայաստանյան պղնձագործությունը սկսել է հիմնականում կողմնորոշվել չինական շուկայի ուղղությամբ: Իսկ դա, եթե ոչ համաշխարհային գների անկման, ապա գոնե՝ սպառման ծավալների առումով շատ ավելի հուսալի ուղղություն է: Եվ այս մասին է ակնարկում նաեւ այն փաստը, որ կիսամյակային կտրվածքով մասնավորապես պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 54,2: Այսինքն՝ արտաքին շուկաներում գների ցածր մակարդակը փոխհատուցվել է արդյունահանվող ծավալների աճի հաշվին: Դրա դրական կողմն այն է, որ ոլորտը դուրս է բերում ճգնաժամային վիճակից: Բայց նաեւ չմոռանանք, որ խոսքն ի վերջո հայաստանյան պաշարների մասին է:

ՋԷԿ-ԵՐԻ ԹԱՆԿ ՀՈՍԱՆՔԸ ՊԱԿԱՍԵԼ Է

Եվ վերջապես, նկատենք նաեւ, որ որոշակի աճ կա նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում: Սակայն այստեղ առավել ուշագրավը հետեւյալ հանգամանքն է: Այսպես՝ եթե առաջին կիսամյակում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1,5 տոկոսով ¥հունվար-հուլիսին՝ 1,9, տե՛ս աղյուսակը¤, ապա ջեկ-երի արտադրանքի ծավալը նույն վեց ամիսներին նվազել է 17,8 տոկոսով: Փոխարենը՝ երկնիշ տոկոսներով աճել է էժան էլեկտրաէներգիան. հիդրոհամակարգի արտադրանքը՝ 11,1 եւ ատոմակայանինը՝ 12,7 տոկոսով: Հիշեցնենք. հայաստանյան էներգետիկ հայտնի ճգնաժամի պատճառն էր համարվում այն, որ մի որոշ ժամանակ ատոմակայանի եւ հէկ-երի արտադրանքի անկում էր եղել, որը փոխարինվել էր ջերմակայանների թանկ արտադրանքով: Եվ հիմա ստացվում է, որ պատկերը նկատելիորեն փոխվել է, այսինքն՝ համակարգի ֆինանսական բալանսն առնվազն այս տարի որոշակիորեն կարգավորված է: Այս հանգամանքը պարզապես հիշենք, որ գոնե հետագայում ջեկ-երի թանկ հոսանքով բացատրվող սակագնային աճերից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չխոսի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ