Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Հինգշաբթի, 03 Սեպտեմբեր 2015 15:21

ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ԿԿՐԻ ԻՐ ՊԱՏԻԺԸ

 

Նախաքննական մարմինը բավարարել է հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը` սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԸ: Նշենք, որ միջնորդության համար հիմք է հանդիսացել դասալքության գործով դատական քննության ընթացքում Վալերի Պերմյակովի պահվածքը: Բացի այդ՝ նույն քննության ընթացքում հրաարակվել են որոշ նյութեր, որոնք իրենց հիմք են տվել նման միջնորդություն ներկայացնել: Մասնավորապես այն, որ Պերմյակովը բազմաթիվ անգամներ դիմել է հոգեբանների, հոգեբույժների: Եվ եթե արդյունքում՝ նա հոգեկան հիվանդ «դառնա», ապա դժվար չէ կռահել, թե ինչ ընթացք կարող է ունենալ սպանության մասով գործի քննությունը:
Հարցին` եթե պարզվի, որ Պերմյակովը անմեղսունակ է, հնարավո՞ր է նա ազատվի քրեական պատասխանատվությունից, փաստաբանը  պատասխանեց.
- Եթե պարզվում է, որ անձը անմեղսունակ է, այո, նա ազատվում է քրեական պատասխանատվությունից: Բայց Պերմյակովի պարագայում նման վտանգ չկա, նա ցանկացած պարագայում կկրի իր պատիժը, քանի որ այդ հարցը նախաքննության սկզբնական փուլերից էլ պարզ էր: Նրա անմեղսունակության խնդիրը ներկա պահին չի քննարկվում եւ չի բարձրացվում: Տարածված կարծիք կա, որ եթե անձը հոգեկան շեղումներ ունի, դա նշանակում է, որ ինքը անմեղսունակ է, ինչը բնականաբար, այդպես չէ: Հոգեկան շեղումներ ունենալը դեռ չի նշանակում, որ անձը իր գործողություններին հաշիվ չի տալիս, պարզապես դա կարող է որոշակիորեն իր վարքագծի վրա ազդեցություն ունենալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ