Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:14

«ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՍՏԱՀ ԼԻՆԵՐ, ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԵՐ»

 

 

Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանը կրկին խախտում է հրադադարի ռեժիմը` կրակ արձակելով ինչպես սահմանի, այնպես էլ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Նման գործելաոճը ադրբեջանական կողմի համար նոր չէ, պարզապես այս անգամ հակառակորդը սկսել է ավելի հաճախակի օգտագործել ծանր զինատեսակներ: Վիճակը սրվել է այնքան, որ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է արձագանքել. «Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդում են ականանետերի եւ ծանր սպառազնության օգտագործման մասին: Եթե տեղեկությունները հավաստի են, ապա դա վտանգավոր լարում է»: Ի վերջո, ինչի կհանգեցնի այս վիճակը. հարցի վերաբերյալ  «Իրավունքը» փորձեց մեկնաբանություններ ստանալ հայաստանյան վերլուծաբաններից եւ փորձագետներից:

 

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ նշեց.
- Ադրբեջանի կողմից իրականցվող քայլերը պետք է բնորոշել որպես այդ երկրի կողմից շարունակաբար իրականացվող ահաբեկչական գործողություններ, քանի որ պարտավորվել է կատարել զինադադարի պայմանները, սակայն դրանց խախտելու արդյունքում լինում են մարդկային զոհեր: Այս ամենի նպատակը ոչ միայն ահաբեկումն է, այլեւ միջազգային կառույցներին պարտադրելը՝ հօգուտ իրեն լուծել ԼՂՀ հարցը: Եթե Ադրբեջանը վստահ լիներ իր ուժերին, պատերազմ կսկսեր, այլ ոչ թե կիրականացներ այս ավազակային ահաբեկչությունը: Չեմ կարծում, որ սա կբերի մասշտաբային ռազմական գործողություններ: Այս պարագայում Հայաստանի խնդիրը համախմբումն է եւ հայոց բանակի թիկունքում կանգնելը: Յուրաքանյուր հայ պետք է հասկանա, որ ինքը առավելագույնը, ամենահնարավորը պետք է տա բանակին, որովհետեւ եթե նա այսօր այդ հնարավորը վատնի աջ ու ձախ, վաղը եթե պատերազմ սկսվի, նրան անպայման կհարցնեն, թե ինչ է արել, որ բանակի համար չի օգտագործել իր հնարավորությունները: Ունենք միջազգային պայմանագրեր եւ պայմանավորվածություններ, դրանք պետք է թողնենք եւ հույսը դնենք մեր բանակի վրա:
Արցախի հերոս, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ընդգծեց.
- Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող յուրաքանչյուր պետական տոնի ընթացքում Ադրբեջանն ավելացնում է սահմանային լարվածությունը: Նույնիսկ՝ սահմանը լարված է պահում երկու երկրների նախագահների հանդիպումների ժամանակ: Ալիեւը հատուկ քարոզչություն է տանում արցախյան հողերը գրավելու համար, բայց բոլորը գիտեն, որ Արցախը Ադրբեջանինը չէ: Սադրիչ գործողություններով եւ տարբեր տեսակի զենքեր օգտագործելով՝ ադրբեջանական կողմը ոչ մի հաջողության չի կարող հասնել, մեր զինուժը պատրաստ է եւ լավ պատասխան է տալիս հակառակորդին: Ադրբեջանը երբեք չի կարող հարձակում գործել մեզ վրա, քանի որ չունի հնարավորություն: Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել Հայաստանի դեմ:
Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ փաստեց.
- Սպասելի էր, որ Արցախի անկախության 24-րդ տարեդարձով պայմանավորված՝ Ադրբեջանը կբարձրացներ սահմանային լարվածության աստիճանը: Այս ամենը բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում միշտ էլ լարված է պահել սահմանը եւ օգտագործել տարբեր տեսակի զենքեր: Այսօր այդ երկիրը տնտեսական խորը ճգնաժամի մեջ է եւ այս ճանապարհով փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: 90-ական թվականներին Ադրբեջանի կողմից արյան գետեր հոսեցին, եւ եթե այսօր այդ երկիրը շարունակի օգտագործել ծանր զինատեսակներ, ապա նոր արյան ծովեր կհոսեն, որի մեջ կխեղդվի հենց այն հրահրողը` Ադրբեջանը: Իհարկե՝ Բաքուն չի ցանկանում եւ չի կարող ծավալել լայնածավալ պատերազմական գործողություններ: Բայց այսպես շարունակելով՝ կարող է եւ իրավիճակը դուրս թողնել վերահսկողությունից: Եթե Ադրբեջանը չանցի բոլոր անթույլատրելի սահմանները, ապա սահմանին նման լարվածություն կլինի մինչեւ ՀՀ անկախության տոնը: Չմոռանանք նաեւ, որ մինչեւ այսօր Ադրբեջանը զուսպ է մնացել զուտ ՀՀ զինված ուժերի կողմից ստացած համարժեք պատասխանի շնորհիվ: