Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:40

«ՀԱՅՐԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՓՈՐՁԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՈՐԴՈՒՆ»

 

«Ռոստովի մարզում հետաքննում են 22-ամյա հայի առանձնակի դաժանությամբ  սպանության գործը: Ցավոք՝ կա այդ ողբերգությունը, կա այդ փաստը, երիտասարդին մահացու ծեծել են 300-ից ավելի համագյուղացիներն այն բանից հետո, երբ նա իր ավտոմեքենայով դիպել է ուրիշ մեքենայի»,- այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով Ռոստովի Սինյավսկոյե գյուղում հայ վարորդ Ռաֆայել Խալղաթյանի հետ համագյուղացիների դաժան հաշվեհարդարին, որը տեղի էր ունեցել օգոստոսի լույս 30-ի գիշերը, ասաց  Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս ԱՐԱՐԱՏ ԳՈՄՑՅԱՆԸ, հավելելով.


- Ես այդ ընտանիքին սփոփելու խոսքեր չեմ գտնում, շատ վատ եմ գնահատում այդ գազանությունը: Դա ոչ թե գազանություն, այլ չգիտեմ ինչ է. սա այն դեպքն է, երբ ցանկացած բացասական բառ կարելի է ասել: Վստահ ենք, որ այդ բարբարոսության բոլոր մեղավորները հատ առ հատ կկանգնեն օրենքի առաջ: Երիտասարդը, ով ութ ամսական երեխա ունի, ընդամենը  կորցրել է մեքենայի կառավարումը եւ հարվածել կայանված մեքենաներին, ինչի համար էլ անմարդկային ծեծի է ենթարկվել, ապա դաժանաբար սպանվել: Վնասված մեքենաների սեփականատերերը բոլորն էլ Սինյավսկոյե գյուղի բնակիչներ են: Այդքան դաժանություն ուղղակի անհնար է պատկերացնել` գյուղացիները քիչ է մնացել սպանեն նաեւ Խալղաթյանի հորը, ով փրկվել է միայն վրա հասած ոստիկանի միջամտությամբ: Հայրը մինչեւ վերջ փորձել է պաշտպանել որդուն, սակայն փրկել նրան չի կարողացել. երիտասարդ տղային մահացու հարված են հասցրել` գլխին կոշիկով խփելով:
Դեպքի մասին առավել մանրամասներ պարոն Գոմցյանը խոստացավ մեզ ներկայացնել վաղը` սպանվածի հարազատների հետո հանդիպելուց հետո:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ