Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:46

ԿՈՆՅՈՒՆԿՏԻՎԻՏԸ ԹԵՅԻ ԳՈՒՅՆՈՎ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ

 

- Հարգելի բժիշկ, տղաս 10 տարեկան է: Նրա աչքերը հաճախ են ճպռոտում: Վերջերս նաեւ գանգատվում է քորի զգացողությունից: Խորհուրդ էին տվել լվացումներ կատարել թեյի գույնով. մի շրջան օգնում էր…


Հարցին պատասխանել է Երեւան քաղաքի գլխավոր ակնաբույժ, Տեսողության լազերային կորեկցիայի եւ աչքի միկրովիրաբուժության կենտրոնի տնօրեն, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ-ի ակնաբուժության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.դ. ԱՐՏԱՇԵՍ ԶԻԼՖՅԱՆԸ.


-Կոնյունկտիվիտը թեյի գույնով բուժել չի կարելի: Նախ եւ առաջ անհրաժեշտ է պարզել, թե ինչն է հիվանդության պատճառը եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ: Ինքնաբուժումը կամ սխալ բուժումը կարող են հանգեցնել երեխայի եղջերաթաղանթի վնասման եւ տեսողության իջեցման: Բարդություններից խուսափելու համար հարկավոր է դիմել մասնագետի:
Գոյություն ունեն կոնյունկտիվիտի երեք հիմնական ձեւեր` վիրուսային, բակտերիալ եւ ալերգիկ, ընդ որում դրանցից միայն ալերգիկը վարակիչ չէ: Յուրաքանչյուր տեսակն ունի իր առանձնահատկությունները, եւ բուժման եղանակները մասնագետն ընտրում է կախված նրանից, թե որ տեսակի հետ է առնչվում պացիենտը:
Վիրուսային կոնյունկտիվիտները սովորաբար ուղիղ կապ ունեն սուր ռեսպերատոր հիվանդությունների հետ: Բակտերիալ կոնյունկտիվիտները հիմնականում առաջանում են  ստաֆիլոկոկային եւ ստրեպտոկոկային բակտերիաներով ախտահարման պատճառով:
Քանի որ վիրուսային եւ բակտերիալ կոնյունկտիվիտները վարակիչ են, հարկավոր է ճիշտ սահմանել հիգիենայի կանոնները. անհրաժեշտ է առանձնացնել սրբիչը, բարձի երեսը, հաճախակի լվանալ ձեռքերը,  չտրորել աչքերը եւ խուսափել ձեռքսեղմումներից:
Ալերգիկ կոնյունկտիվիտը հիմնականում առաջ է գալիս ընդհանուր օրգանիզմի ալերգիզացիայի արդյունքում, այն կարող է նաեւ պայմանավորված լինել տարվա եղանակով,  կոսմետիկ միջոցների կամ դեղորայքի օգտագործմամբ:  
Ճիշտ ախտորոշում դնելու համար պացիենտը պետք է անցնի հետազոտություն` ճեղքային լամպի միջոցով: Ահրաժեշտության դեպքում բժիշկ-ակնաբույժը վերցնում է քսուք աչքի կոնյունկտիվալ խոռոչից, այնուհետեւ նշանակում համապատասխան բուժում: Կոնյունկտիվիտի բուժումը չի իրականացվում ստացիոնար պայմաններում:
Սուր դեպքերում մինչ ակնաբույժին դիմելը աչքը կարելի է լվանալ երիցուկի թուրմով:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ