Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 08 Սեպտեմբեր 2015 00:00

ՎՐԱՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՍԽԱԼ Է

 

- Մատակարարման պայմանագիր եմ կնքում մի կազմակերպության հետ, որը Վրաստանի ռեզիդենտ է: Այդ ընկերությունը ցանկանում է, որպեսզի պայմանագրից ծագող վեճերը քննվեն Վրաստանում` պատճառաբանելով, որ արտադրանքը հասնելու վայրը գտնվում է Վրաստանում: Դիմել եմ խորհրդատվության, իրարամերժ պատասխաններ են տալիս: Խնդրում եմ Ձեր կարծիքը. կարո՞ղ եմ վեճերը լուծելու վայր նշել Հայաստանը, հաշվի առնելով, որ ապրանքը գնալու է Հայաստանից:

-Օրենսդիրը պայմանագիրը դիտելով լոկալ իրավական ակտ` տվել է պայմանագրի կողմերին ազատություն` փոխադարձ համաձայնությամբ որոշելու, թե վեճերի դեպքում որ երկրի օրենքներով եւ որ երկրի դատարանում կարող են այն վիճարկել: Ուստիեւ՝ վրացական կողմի պնդումը, որ ապրանքը գալու է Վրաստան եւ իրենց երկրում պետք է վեճերը լուծել, անհիմն է: Այն հակասում է ոչ միայն ներպետական օրենքներին, այլ նաեւ` միջազգային իրավունքին: Անգամ եթե Վրաստանի (որը խիստ կասկածում եմ) ներպետական օրենքով իրոք սահմանափակող նորմ կա, պետք է գործի միջազգային իրավունքը եւ միջպետական պայմանագրերով տվյալ պետության, այդ թվում նաեւ` Վրաստանի կողմից ստանձնած պարտավորությունները, որոնց հիմքով էլ կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրով կարող է նախատեսվել այն երկիրը (դատարանը), որտեղ պետք է քննվեն վեճերը:

ԴԱՏԱՐԱՆԸ ՍԽԱԼ Է

- Հանցագործությամբ պատճառված վնասի պատճառով հայց եմ ներկայացրել: Դատարանը ետ է վերադարձրել հայցադիմումս` պատճառաբանելով, որ հայցագնի 2%-ի չափով պետական տուրք չեմ վճարել եւ միջնորդություն չեմ արել` այն հետաձգելու համար:

-Դատարանի որոշումը ակնհայտ անհիմն է, քանի որ պետական տուրքի վճարումից ազատվում են բոլոր հայցվորները, ովքեր հանցագործության հետեւանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայց են ներկայացնում:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով