Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 09 Սեպտեմբեր 2015 17:50

«ԱՐԱ, ՄԻ ԴԱՆԱԿԸ ԲԵՐ, ՍՐԱ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԻ»

 

Լոռու մարզի Կուրթան գյուղում 16-ամյա տղայի սպանությամբ ավարտված ողբերգության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ըստ շրջանառվող լուրերի՝ սպանված տղայի հարազատները վրեժխնդրությամբ են լցված, այն աստիճան, որ տղայի հուղարկավորության օրը վառել են սպանության մեղադրանքով կալանավորված տղայի անասնագոմը: Վերջիններս համոզված են, որ տղային հայրն է դրդել սպանության, ասելով. «Խփի, մի քիչ դուխով էղի` տղա էս, թե չէ...»:

Թե որքանով է տարածված լուրը համապատասխանում իրականությանը եւ այս պատմությունը չի՞ տանի վենդետայի, փորձեցինք հասկանալ՝ զրուցել վեճի բռնված երկու կողմերի հետ: Սպանված պատանու եղբայրը` Սամվելը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ վրեժխնդրության թեմային.
- Մենք դեռ վրեժի մասին չենք մտածում, բայց ուշքի գալուց հետո չի բացառվում: Հիմա մեր վիշտը թող տանենք, հետո նոր վրեժի մասին կմտածենք: Հիմա մեր հողի տակ գտնվող ախպերը թույլ չի տալիս մեզ` իրեն մոռանանք ու ուրիշ բանի մասին մտածենք: Էդ վրեժի թեման, ինձ թվում է, ամենաշատը իրենց ընտանիքին է հուզում, իրենք են վախեցած՝ չեղած տեղից:
Իսկ ինչ վերաբերում է դեպքին, որի անմիջական մասնակիցն է եղել, ապա Սամվելն ասաց.
- Վեճն սկսել է դանակահարողի մեծ եղբայրը, որից հետո, իբր «ռազբորկա» անելու համար դանակահարողը՝ Սեյրանը, եկել է մեր տուն, ու կանչել դուրս: Ասեց. «Պապան կանչում է էսօրվա թեմաներով ճշտվելու»: Սկզբում որ գնացի, մեծ եղբոր հետ, ճիշտ է՝ ոչ բարեկամաբար, բայց հանգիստ զրուցում էինք: Հետո եկավ Խաչիկը (դանակահարողի հայրը) ու սկսեց քաշքշել, ձեռներով խոսել: Տղան էլ հոր մոտ սկսեց իրեն սանձարձակ պահել: Ու հետո վեճը շարունակվեց միայն իմ ու Խաչիկի միջեւ. նա տեսավ, որ ոչ մի կերպ իրենը չի կարում առաջ տանի, տղուն ասեց. «Արա, մի դանակը բեր, սրա հարցերը լուծի»: Սեյրանը մեքենայից հանեց դանակն ու եկավ վրաս՝ ասելով. «Տես հա, խփելու եմ, կատակ չեմ անում»: Հենց էդ պահին Վարդանս հայտնվեց` ուզում էր կանխել, բաժանել ու ինձ տուն տանել: Բայց էդ անասունը հենց էդ պահին... Էնքան անսիրտ ու անհոգի էր հերը, որ հերիք չի` չկանխեց դեպքը, հրահրեց տղային, մի բան էլ արնաքամ եղող ախպորս ոտքով հարվածեց, ասելով. «Չես սատկի, արխային»: Սեյրանը միայն այդ պահին գիտակցեց, թե ինչ էր անում ու խփելուց հետո խառնվեց իրար: Բայց հերը դեռ իր տարերքի մեջ էր, չէր հանգստանում... Միակ մեղավորը նա է:

«ՀՈ ՉԵՄ ՈՒԶԵՑԵԼ, ՈՐ ՏԱ, ՍՊԱՆԻ ԷԴ ՏՂՈՒՆ»

Սեյրանը ներկայումս կալանքի տակ է, սակայն մեզ հաջողվեց զրուցել նրա հոր` Խաչիկի հետ: Նա իրեն մեղավոր չի համարում.
- Սուտ են խոսում, հենց իրենք են ինձ ու տղերքիս ծեծել. ես գետնին ընկած ծեծվում էի երեք ախպերների կողմից, ո՞նց կարայի նկատեի, որ Սեյրանը ուզում է խփի: Հա, ես ասել եմ, որ տղա ես, հորդ թասիբը պահի, ինչ ես կանգնել, չես տեսնում՝ ոնց են հորդ զարկում: Բայց ջղայնացած եմ եղել, հո չեմ ուզեցել, որ տա, սպանի էդ տղուն: Հետո, գիտեք ինչ. բոլորը ներկայացնում են, որ ինքը ¥սպանված պատանին- հեղ.¤ եկել էր բաժանելու: Սկի էլ էդպես չի, ինքն էլ երկու ախպերների հետ հարձակվել էր վրաս, ինձ էին ուզում սպանեին, խեղդում էին, կարելի է ասել՝ մահամերձ էի: Էրեխես էլ տեսավ ու...
Բայց հո չէ՞ի ասում՝ տուր սպանի, տղաս հո չէ՞ր ուզում սպաներ: Հիմա դեպք է, եղել ա, ոչ մեկ չէր ուզում Վարդանի կամ մեկ ուրիշի մահը, ստացվեց...
Հավելենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով Սեյրանը ցուցմունք է տվել, որ զղջում է իր կատարածի համար եւ, որ նրան այդ հանցանքին դրդել է հայրը: Ավելին՝ նույն տեղեկություններով չի բացառվում, որ հետագայում այս գործով որպես մեղադրյալ ներգրավվի նաեւ դանակահարողի հայրը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ