Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 16:01

ՀԱԿ-Ն ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն

 

2013թ.-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Հայ ազգային կոնգրեսի` ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միավորվել-չմիավորվելու թեման ամիսներով օրակարգից դուրս չեկավ: Թեեւ ի վերջո երկու կուսակցության ղեկավարները միավորված ճակատով առաջ գնալու, իսկ իրականում՝ լիդերությունը մեկը մյուսին զիջելու հարցում այդպես էլ լեզու չգտան: Եվ ահա վերջին ժամանակներս նորից օրակարգ է մտել այդ երկու կառույցների միասնական ճակատով հանդես գալու հարցը: Բայց այս անգամ թեման ոչ միայն հանրությանը գրեթե չհետաքրքրեց, այլեւ կողմերի ներկայացուցիչներն անգամ միայն հատուկենտ եւ բավականին անտարբեր մեկնաբանություններ ներկայացրին:

Թե որքանով է իրատեսական ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միավորումը՝ փորձեցինք պարզել գոնե հայաստանյան վերլուծաբաններից եւ քաղաքական գործիչներից: Սակայն պարզվեց, որ նրանք անգամ հարցը անտարբերության են մատնում այն հիմնավորմամբ, թե նման դաշինք կազմելն իրենից մեծ կարեւորություն չի ներկայացնում:

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ փաստեց.
- Առայժմ այս ամենը միայն պտտվող խոսակցություններ են, քանի որ դրա վերաբերյալ իրականությանը մոտ ոչինչ չի կատարվել: Հնարավոր է, որ այս ամենը երկու կուսակցությունների ներքին խոսակցություներն են: Թեմայի շուրջ հնարավոր է հիմնավոր մեկնաբանություն տալ, երբ արդեն գործընթացն ավարտված կլինի:

Քաղաքական եւ միջազգային փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ նշեց.
- Ոչ մեկին հետաքրքիր չէ՝ ռեա՞լ է այս երկու կուսակցությունների միավորվելը, թե ոչ, եւ չեմ կարծում, որեւէ մեկին հետաքրքիր կլինի դա: Այն առումով, որ չեմ կարծում, թե ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միասնական դաշինքը կարող է որեւէ ձեւով ազդել Հայաստանի ներքին քաղաքականության վրա կամ այն փոխել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ընդգծեց.
- ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» խնդիրն է իրենց միավորվելը. չեմ կարող ասել` ինչ կանեն: Անկեղծ կասեմ` այդ ուղղությամբ ընդհանրապես չեմ մտածել, ուստի չեմ կարող կարծիք հայտնել: