Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 16:05

«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻԻՑ» ԲՈՂՈՔՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

 

Վերջին շրջանում թե՛ համացանցում, թե՛ տպագիր լրատվամիջոցներում սպառողներն իրենց բողոքն են ներկայացնում մի շարք սուպերմարկետների եւ հատկապես՝ «Երեւան սիթիի» դեմ: Սուպերմարկետից հաճախակի օգտվող սպառողներն իրենց խաբված են զգում՝ պնդելով, թե որոշ դեպքերում վճարելիս պարզել են, որ գնապիտակի վրայի գնով չեն հաշվել: Բողոքների մի մասն էլ այն մասին է, թե քաշին չհամապատասխանող գին են վճարել: Որոշ դեպքերում էլ, թե միայն տանն են պարզել, որ չգնած ապրանքի համար էլ են վճարել:

Մի խոսքով՝ այս ամենի մասին բողոքների թիվն անգամ դժվար է հիշել: Ավելին. որոշ սպառողներ տեղեկացնում են, որ այս կամ այն կերպ իրենց բողոքը հասցրել են պատկան պետական մարմիններին, բայց արդյուքի չհասնելով՝ լռել են: Չնայած նկատենք, որ պատկան մարմինները պարտավոր էին արձագանքել նաեւ հրապարակային բողոքներին, սակայն որեւէ մեկնաբանություն անգամ չկա ու չկա:
Իսկ թե ինչ են մտածում այս մասին սպառողների շահերի պաշտպանությանը միտված հասարակական կառույցները, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը «Իրավունքի» հետ զրույցում նախ փաստեց, որ «Երեւան սիթի» սուպերմարկետում կատարվող խախտումների մասին տարբեր հարթակներում հնչող դժգոհություններից իրենք էլ են քաջատեղյակ: Բայց. «Սա խնդիր է, որը վերաբերում է միայն պետական կառույցներին: Այստեղ մենք իրավասու ենք միայն բարձրաձայնել խնդրի մասին, քանի որ մասնավոր հատվածը չունի լծակներ` դրան լուծում տալու համար: Այժմ էլ թերթի միջոցով եմ բարձրաձայնում այս մասին»:
Ինչ վերաբերում է պատկան պետական կառույցներին, ապա պարոն Պիպոյանը մեզ հետ համամիտ էր. «Անկախ այն հանգամանքից՝ քաղաքացին դժգոհում է,  թե` ոչ,  գոյություն ունի այս կամ այն ոլորտում իրավունքի պաշտպանության համար պետական մարմին, որը պետք է հետեւողական լինի եւ պաշտպանի մարդկանց իրավունքները: Այս դեպքում պետական մարմինը պետք է կատարեր ուսումնասիրություն եւ տարածեր պատշաճ հայտարարություն: Սպառողները մեզ դիմում-բողոքով չեն դիմել: Բայց եթե մամուլում այս խախտումների վերաբերյալ արդեն կան բազմաթիվ հրապարակումներ, կարծում եմ, դիմում-բողոքների կարիք այլեւս չկա: Սա արդեն դարձել է հանրայնացված խնդիր»:
Իսկ ինչ անել, եթե պատկան մարմինները բառ անգամ չեն ասում: Այս դեպքում արդեն մեր զրուցակիցն առաջ է քաշում բոյկոտի գաղափարը, միաժամանակ նկատելով, որ հասարակության մեջ, ցավոք, կան մարդիկ որոնց իրենց սպառողական իրավունքների խախտումը չի հետաքրքրում:
Իսկ թե ինչ են մտածում պատկան պետական կառույցները, դեռ կփորձենք պարզել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ