Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 16:07

ԻՆՉՆ ԷՐ ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑ ԱՇԱԿԵՐՏԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

 

Երեկ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցում աշակերտների մասսայական  թունավորման դեպք է արձանագրվել, ինչի հետեւանքով դպրոցի 46 երեխաներ հոսպիտալացվել են:

Մեզ հետ զրույցում գյուղապետ Սոս Բենիամինյանը մասնավորապես նշեց. «Երեխաների վիճակը բավարար է, նախնական տվյալներով նրանք թունավորվել են դպրոցի ճաշարանից գնված նրբերշիկից: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանձնարարել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչեւ չպարզվի թունավորման պատճառը եւ չվերացվեն բոլոր խախտումները: Բուֆետից օգտվելուց ընդամենը կես ժամ հետո երեխաներն սկսել են սրտխառնոց, թուլություն, փորի շրջանում ցավեր զգալ: Միանգամից շտապ օգնություն ենք կանչել եւ երեխաներին տեղափոխել ենք Արտաշատի հիվանդանոց: Սկզբում թունավորվածների թվը քսան էր, բայց աստիճանաբար հասավ մինչեւ 46: Ծանր դեպքեր չկան, հուսով ենք` թունավորման բուն պատճառն էլ պարզ կլինի, բայց որ բուֆետի ապրանքներից է, դա հաստատ»:
Չնայած գյուղապետը վստահ էր, որ աշակերտների թունավորման պատճառը բուֆետի սնունդն էր եւ բավական անհանգստացած էր, բայց Բաղրամյանի դպրոցի տնօրենը  շատ հանգիստ էր, հակառակը, նրան զարմացրել եւ վրդովվեցրել է, որ ողջ մամուլը դրա մասին է գրում.
- Ի՞նչ է եղել, որ, 4-5 երեխա է թունավորվել ընդամենը, բայց քանի որ շտապ օգնությունը ապահովության համար բոլորին էլ տարավ, մեծ աղմուկ բարձրացավ չեղած տեղից: Թե չէ ընդամենը 4-5 երեխա են ջերմությունով, մյուսներին էնքան է, որ ապահովության համար սիստեմաներ են միացրել, պահել են հիվանդանոցում, բայց մինչեւ երեկո տուն կգնան: Ոչ մի ծանր իրավիճակ չկա:
- Իսկ գոնե գիտե՞ք, թե ինչից են թունավորվել ձեր աշակերտները: Նշվում է, որ նրբերշիկից է:  
- Գիտե՞ք ինչ, թյուրիմացություն է եղել: Ես անմիջապես զանգեցի մատակարարին, եւ նա եկավ դպրոց: Էդ կինն ասեց, բացատրեց, որ թյուրիմացություն է եղել` խմորի մեջ աղի փոխարեն շաքարավազ են լցրել: Էդ հոթ-դոգն էլ, որ երեխաները կերել են, դե մի քիչ հոգեբանորեն էլի մտածեք, քաղցրությունը, որ զգացել են, սրտները խառնել է: Չնայած գցել են, բայց դե սոված մնալուց էլ թուլացել են ու վատացել:
- Իսկ ո՞վ է մատակարարը:
- Երկար տարիներ մեզ սնունդ է մատակարարում անհատ ձեռներեց Գոհար Սարգսյանը: Ինքն ամեն օր թարմ մթերք է բերում, երեխաներն էլ օգտվում են: Ուղղակի թյուրիմացություն է եղել, ուրիշ ոչինչ: Կարեւորը էրեխեքը հիմա լավ են, խառնվելու բան չկա:
Նկատենք, որ տնօրենը լավ էլ թեթեւ է տանում տասնյակ երեխաների հոսպիտալացվելու փաստը, թե՝ ինչ է եղել, որ: Ուրիշ ի՞նչ պետք է լիներ, պարոն տնօրեն, որ լուրջ դեպք համարեիք: Բայց կարելի է «հասկանալ» նման դիրքորոշումը, առավել եւս՝ էս գլխից մատակարարին արդարացնելու փորձը, թե` ինչ կա, որ, մարդ է, խառնել է եւ աղի փոխարեն շաքարավազով է հոթ-դոգ սարքել. ի վերջո հենց դպրոցի տնօրենն է պատասխանատու, թե երեխաների սննդի մատակարարման համար ում հետ ինչ պայմանագիր են կնքում, ինչ որակի ապրանք են ստանում եւ այլն: Այսինքն, եթե հիմնավորվի, որ թունավորման պատճառն իրոք դպրոցական սնունդն է, ապա ինքն էլ իր պատասխանատվության բաժինն է ստանալու: Առավել եւս, որ պարզելու հարց է նաեւ, թե հոթ-դոգում այդ ի՞նչ նրբերշիկ են օգտագործել, արդյոք ո՞չ ամենաանորակն ու էժանը:
Չնայած՝ այս պատմությունը շատ ավելի խորն արմատներ ունի: Քանի-քանի անգամ է խոսվել, թե ինչ անմխիթար վիճակում է դպրոցական սննդի մատակարարումների վիճակը, թե ինչպես են նման մատակարարումների գործում հիմնականում տեղ ստանում տնօրենների ծանոթները, «տանիք» ունեցողները: Եվ թե արդյունքում՝ շատ հաճախ ինչ խայտառակ որակի եւ գնի ապրանք է հասնում դպրոցական ճաշարան: Իսկ որ նման վիճակում թունավորման մեծ ու փոքր դեպքեր միշտ էլ կլինեն, հաստատ է:
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ թունավորման պատճառը դեռեւս հայտնի չէ, ծանր դեպքեր էլ չկան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ