Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 16:14

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ. «ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԵՏՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻՆ ԱՆՑՈՒՄՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ»

 

Օրերս Բելառուսում՝ Գրոդնոյում կայացած Եվրասիական տնտեսական միության ¥ԵՏՄ¤ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց քայլեր ձեռնարկել՝ Միությունում փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով ինտենսիվորեն կատարելու եւ դոլարաֆիկացման կրճատման ուղղությամբ: Դա, ինչպես մեզ հետ զրույցում մեկնաբանելով այդ թեման, ընդգծեց  Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԸ, առաջին հերթին վերաբերում է էներգակիրների առեւտրաշրջանառությունը դոլարի փոխարեն ռուբլով իրականացնելուն: Պարոն Կարայանը, ով վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում եղել էր Գրոդնոյում, նշեց նաեւ, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իսկ թե ինչ պետք է հասկանալ փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթների անցկացնելու գաղափարի տակ, Ս. Կարայանը մանրամասնեց.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարեւորելով նաեւ ԵՏՄ շրջանակում մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովման խնդիրը, առաջարկել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով ինտենսիվորեն կատարելու եւ դոլարաֆիկացման կրճատման համար: Այս համատեքստում ՀՀ վարչապետը հատուկ կարեւորել է նաեւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ ռազմավարական նշանակության ապրանքների իրականացմանը ընթացքում անցումը ազգային արժույթների, մասնավորապես՝ ռուբլով վաճառքի` առանց ԱՄՆ դոլարի հետ փոխկապակցման:
Այդ առաջարկը պայմանավորված է երկու կարեւորագույն հիմնախնդիրներով: Մի կողմից՝ դա ԵՏՄ շրջանակում ռազմավարական ապրանքերի վճարումների իրացման ընթացքում ազգային արժույթներից դոլարին անցման փոխարժեքային, տրանսակցիոն ծախսերի  կրճատումն է: Մյուս կողմից` գնագոյացման ոլորտում առկա խեղաթյուրումների վերացումը:
Առաջարկը, որպես օրինակ, ենթադրում է գազամատակարարման ոլորտում անցում ՌԴ ռուբլով հաշվարկներին եւ վճարումներին: Տեսեք՝ Հայաստանը տարեկան 400 մլն դոլար է վճարում ՌԴ-ից հիմնական էներգակիրների ներմուծման դիմաց, իսկ ՌԴ-ից մասնավոր տրանսֆերտների ձեւով Հայաստան է փոխանցվում մոտավորապես 900 մլն դոլարին համարժեք գումար, որի մեծ մասը՝ ՌԴ ռուբլով: Այս տեսանկյունից ռուբլով էներգակիրների վճարումը իրականացնելու դեպքում կկրճատվեն արժույթի փոխարկման հետ կապված բավականին մեծ ծախսեր. ՀՀ բանկերը պարզապես կհավաքագրեն տեղական շուկայում մասնավորապես ՌԴ-ից եկող այդ տրանսֆերտներից առաջացող ռուբլու զանգվածը եւ այն կհատկացվի որպես էներգակիրների դիմաց վճար: Մինչդեռ այսօր այդ զանգվածը տեղափոխվում եւ փոխարկվում է ՌԴ բորսաներում, այնուհետեւ՝ վերադառնում Հայաստան` ձեւավորելով լրացուցիչ տրանսակցիոն ծախսեր:
Մյուս կողմից՝ այս առաջարկի իրականացումը նպաստավոր է նաեւ ՌԴ համար: Առաջարկի իրագործման արդյունքում գործընկեր երկրներում կձեւավորվի ՌԴ ռուբլու պահանջարկ, եւ հաշվի առնելով, որ ՌԴ-ի արտաքին առեւտրի կշիռը ԵՏՄ երկրներում գերիշխող է, ապա կնպաստի ռուբլու կայունացմանը: ՌԴ տեսանկյունից՝ այդ իրավիճակում ավելի խթանված կլինի միասնական արժույթի ներդրման գործընթացի անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետի առաջարկը կնպաստի նաեւ Հայաստանում գնագոյացման գործընթացների կարգավորմանը: Մենք մի իրավիճակում ենք, երբ անհրաժեշտ հումքային, ապրանքային ռեսուրսները եւ էներգակիրները ԵՏՄ երկրներից ներմուծվում են ԱՄՆ դոլարով: Բայց ահա Հայաստանում հետագա գործընթացները` վճարումները եւ հաշվարկներն իրականացվում են ՀՀ դրամով: Այնուհետեւ՝ այդ ապրանքների արտահանման պայմանագրերը կնքվում եւ վճարումները իրականացվում են ԵՏՄ ազգային արժույթներով: Այս գործընթացում գնագոյացման վրա զգալի ազդեցություն են ունենում վերջին շրջանում արձանագրված փոխարժեքի տատանումները:
- Եթե ՀՀ վարչապետն է հանդես գալիս նման նախաձեռնությամբ, դա ենթադրո՞ւմ է, որ Հայաստանը պատրաստ է նաեւ առաջիկայում անցում կատարել ԵՏՄ միասնական արժույթին. նման արժույթի ստեղծման մասին խոսակցություններ եղել են:
- ՀՀ վարչապետի կողմից ներկայացված առաջարկությունը ուղղված է ներկայացված հիմնախնդիրների լուծմանը եւ որեւէ առնչություն չունի միասնական արժութի ստեղծման նախաձեռնության հետ: Նշեմ նաեւ, որ այդ արժույթի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումը հստակ ձեւակերպված եւ բարձրաձայնված է: Այն է` ԵՏՄ շրջանակում միասնական արժույթի մասին կարելի է խոսել միայն տնտեսական ինտեգրացիոն գործընթացների բավարար խորացման եւ ԵՏՄ անդամ երկրների դրամավարկային քաղաքականությունների իրագործման ոլորտում միասնական մոտեցումների առկայության պարագայում: Մոտ ապագայում միասնական արժույթին անցումը իրատեսական չէ. այն առավել երկարաժամկետ խնդիր է:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ