Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 16:33

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՏՔԵՐ ԵՆ ՊՏՏՎՈՒՄ ԳԼԽԻՍ ՄԵՋ

 

- Ինձ շարունակ հետապնդում է տագնապային վիճակը: Տարօրինակ մտքեր են պտտվում գլխիս մեջ. նրանք տխուր ավարտ ունեն...  Հատկապես այս վիճակը գիշերային ժամերին է նկատվում: Ինչպե՞ս ազատվել նման վիճակից, հնարավո՞ր է:

 

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

 

-Հնարավոր է: Պարզապես անհրաժեշտ է գտնել տագնապային վիճակի պատճառը, այնուհետեւ լուծել այն: Տագնապային վիճակի պատճառները շատ տարբեր կարող են լինել: Հետեւաբար անհատական մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել հասկանալու համար, թե ձեր դեպքում որն է անհանգստացնող գործոնը: Այն, ինչ դուք նկարագրում եք` պատճառահետեւանքային շղթա է. տագնապային վիճակը, անհանգստացնող եւ վատատեսական մտքերը փոխկապակցված են: Այստեղ որոշակի դեր կարող է ունենալ ոչ միայն արտաքին սթրեսային գործոնը, այլեւ ձեր անձնային առանձնահատկությունը:
Հարգելի նամակագիր, տարբերում են անձնային եւ իրավիճակային տագնապայնություն, որը եւս անհրաժեշտ է  ախտորոշել ձեզ անհանգստացնող խնդիրը հիմնովին հասկանալու եւ անհատական լուծում ապահովելու համար:  Առաջարկում եմ դիմել անհատական հոգեբանական խորհրդատվության:
Բուժումը եւս անհատական է: Այն հնարավոր է միայն հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ մեթոդներով (զրույց, արտ-թերապիա, կոգնիտիվ մոդելավորում, այսինքն` առանց դեղորայքի, հնարավոր է նաեւ հոգեբանական եւ դեղորայքային միջամտություն միաժամանակ): Կախված է պրոբլեմի արտահայտվածության աստիճանից: Հոգեախտորոշման հիման վրա ընտրվում է  առավել արդյունավետ մոտեցումը:

 

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ