Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Երեքշաբթի, 15 Սեպտեմբեր 2015 17:38

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԸ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

Կառավարությունը վերջին նիստում հավանություն տվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթին:

Ներկայումս «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատված կարգով նախատեսվում է ապահովել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների` էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ համատեղ աշխատանքը, եւ նույնիսկ կա հաստատված պայմանագրի օրինակելի ձեւը:
Սակայն, վերջին շրջանում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ Հանձնաժողով են դիմում մի շարք ինքնավար էներգաարտադրողներ` տեղեկացնելով, որ վերը նշված ակտերի համաձայն` էլեկտրաէներգետիկական համակարգին միացումը եւ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագրի կնքումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից չեն իրականացվում` հարկային օրենսդրության համաձայն` հարկային ձեւակերպումների կատարման առնչությամբ առաջացած խնդիրների պատճառով:
Այս ամենի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ, փաստորեն հարկային օրենսդրությամբ հաշվի չեն առնված էներգետիկայի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ ինքնավար էներգաարտադրողների համար նախատեսված կարգավորման առանձնահատկությունները, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ինքնավար էներգաարտադրողների զուգահեռ աշխատանքը եւ համապատասխան կարգերի կիրառությունը դարձել են անհնար:
«Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» եւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներում համապատասխան լրացումները եւ փոփոխությունները կատարելու մասին օրենսդրական փաթեթով առաջարկվում է ապահովել վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման փոխհոսքերը, իսկ կարգավորման դաշտից հանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրական էներգիա արտադրող այն ինքնավար էներգաարտադրողներին, որոնց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը:
Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում էներգախնայողության իրականացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության եւ դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը: Հանդիսանալով էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղի` այն կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը: Նախագիծը կարեւոր է էներգետիկ եւ տնտեսական անկախության եւ անվտանգության ամրապնդման տեսանկյունից, այն զգալիորեն կթեթեւացնի էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից: Այն հնարավորություն կտա բարձրացնել էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանը: Վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականության իրականացումը կնպաստի էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր` էկոլոգիապես մաքուր արտադրությունների ստեղծմանը, հետեւաբար` շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ