Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Երեքշաբթի, 15 Սեպտեմբեր 2015 18:21

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԴԻԶԵՆՏԵՐԻԱ»

 

Ինչ սկսվել է նոր ուսումնական տարին, հանրապետության տարբեր մարզերում դպրոցականների զանգվածային թունավորման տասնյակ դեպքեր են գրանցվել: Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց մասսայական թունավորումից Արարատի մարզում` Բաղրամյան գյուղի 38 եւ Այգեզարդի 8 դպրոցականների Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստը: Դրանից զատ՝ Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում սեպտեմբերի 9-ին մոտ չորս տասնյակ դպրոցահասակ երեխաներ թունավորման ախտանիշներով դիմել էին Թալինի հիվանդանոց: Նույն օրն արդեն Շիրակի մարզի մի քանի գյուղերից նորից դպրոցահասակ երեխաների թունավորման դեպքեր արձանագրվեցին:

 

 

Եվ այսպես շարունակ, արդեն թունավորումների փաստերն ու դպրոցներն էլ է դժվար դարձել հիշել: Հիմնականում՝ երեխաների թունավորումների դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի 279-րդ (անվտանգության պահանջներին համապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով: Թե ինչ կպարզի քննությունը, դեռ կտեսնենք: Իսկ մինչ այդ` փորձեցինք մանրամասներ պարզել Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, բժիշկ-համաճարակաբան ԼԻԱՆՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ Արարատի մարզում դպրոցականների թունավորման առավել մեծ աղմուկ բարձրացրած դեպքի պատճառներին.
- Արարատի մարզում դպրոցահասակների շրջանում արձանագրված թունավորման պատճառներն արդեն հայտնի են. շուրջ 46 երեխաներ` դպրոցի սննդի օգտագործման արդյունքում էին թունավորվել: Բոլորը  հիմա դուրս են գրվել, որեւէ խնդիր չկա: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ տվյալ սնունդը` հոթ-դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել է մարզի եւս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցների տնօրեններին եւ արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել եւ վերադարձնել:

«ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ` ԽՄԵԼՈՒ ՋՐԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐՈՒՄ»

-Հաջորդող օրերին նմանատիպ ահազանգեր ստացվեցին Արագածոտնի եւ Շիրակի մարզերից եւ կրկին դպրողահասակների եւ մանկահասակների շրջանում: Թեեւ գյուղերից մեկում, ըստ մեր տվյալների, մինչեւ իսկ գյուղապետն էր վարակվել...
- Այո, ճիշտ եք: Այնտեղի բռնկումները, ի տարբերություն Արարատի մարզի, ջրային բնույթի են եղել: Մեր մասնագետները եւ քիմիական, եւ մանրէաբանական շեղումներ են հայտնաբերել խմելու ջրից վերցված նմուշներում: Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են: Հուրախություն մեզ՝ հիվանդությունները հիմնականում թեթեւ ընթացքով են ընթանում, միջին ծանրության հիվանդներն անմիջապես հոսպիտալացվում են: Չնայած հիմա երկու մարզերում էլ իրավիճակը վերահսկելի է, բայց հսկողությունը ջրի նկատմամբ շարունակվում է:
- Ջրի հետ կապված թունավորման դեպքեր արձանագրվել են նաեւ մայրաքաղաքում, օրինակ` Նորագավիթում: Ի վերջո կանխարգելիչ աշխատանքներ նախարարությունն այդ ուղղությամբ իրականացնո՞ւմ է, որպեսզի կանխվի նմանատիպ դեպքերի արձանագրումը:
- Մենք խմելու ջուրը պահում ենք հսկողության տակ: Հատկապես այս տարվա ամառային օրերին` ջրի նմուշառման կետերն են ավելացվել, խստացվել են նաեւ ինչպես ջրամբարների, այնպես էլ դեկորատիվ ջրավազանների հսկողությունը: Այնպես որ, այո, թեեւ ջրի հսկողությունը մշտապես եղել է, բայց հիմա ավելի խստացված է, համապատասխան ջրային կառույցների հետ հաղորդակցված աշխատանքներ են տարվում: Իսկ կոնկրետ վերջին դեպքերի հետ կապված` Արագածոտնի եւ Շիրակի մարզերում խստացվել է վարակազերծման աշխատանքների նկատմամբ հսկողությունը, ամենօրյա մոնիտորինգ է կատարվում խմելու ջրի նկատմամբ, բակային համայցեր են իրականացվում` նոր հիվանդների հայտնաբերման համար, ախտահանման աշխատանքներ են իրականացվում տներում, որպեսզի բացառենք կենցաղ-կոնտակտային ճանապարհով փոխանցվող վարակը: Դեռեւս լաբորատոր հետազոտությունների վերջնական արդյունքի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց այնտեղ երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա: Առաջիկայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար իրականացվել է ջրի գերքլորացում, որպեսզի եթե անգամ ջրատար խողովակներում որեւէ խնդիր լինի, ապա գերքլորացման արդյունքում դրանք անմիջապես կոչնչանան: Այս պայմաններում չեմ կարծում, որ հետագայում նոր դեպքեր կարող են լինել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ