Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 17:08

ԻՆՉ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԷՑ-Ի ՎԱՃԱՌՔԻՑ

 

Երեկվանից շրջանառության մեջ մտած ՀԷՑ-ի վաճառքի թեման արդեն հասցրել է բուռն քննարկումներ առաջացնել: Եվ դա հասկանալի է՝ մեկ տասնամյակից մի փոքր ավել ժամանակահատվածում այդ ռազմավարական կառույցն արդեն երրորդ սեփականատերն է ունենալու, բայց չնայած դրան՝ միշտ այս համակարգի շուրջ աղմուկ կա: Ուրեմն ի՞նչ սպասենք նոր իրավիճակից. «Իրավունքը» զրուցեց տնտեսագետների եւ վերլուծաբանի հետ՝ փորձեց ճշտել նրանց տեսակետները, թե ՀէՑ-ի վաճառքից հետո ՀՀ էներգիկ ոլորտում ինչ փոփոխություններ կարող են լինել, եւ, վերջապես, ո՞վ է այդ անհայտ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» «անհայտ» սեփականատերը:


Տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ նշեց.
- Չեմ կարծում, որ ՀէՑ-ը վաճառվելուց անմիջապես հետո էներգետիկ ոլորտում տեղի կունենա փոփոխություն, քանի որ վիճակը շատ ծանր է: Այս պարագայում, ով էլ գնի ընկերությունը, մինչեւ իրավիճակին ծանոթանա եւ մշակի իր ռազմավարությունը՝ մեծ ժամանակ կպահանջվի: Եթե նոր սեփականատերը կարողանա ՀէՑ-ի առանցքային բոլոր խնդիրներն արագ բացահայտել, ապա կորուստները կնվազեն, եւ որոշ դրական տեղաշարժ կլինի: Սակայն չեմ կարծում, որ այդ հսկայական հիմնարկում այդ ամենին կկարողանան շուտ հասնել: Կասկածի տեղիք է տալիս նաեւ այն, թե ովքեր են դառնալու ՀԷՑ-ի նոր տերերը. ներկայիս տերերի հոգեբանությամբ մարդի՞կ, թե համակարգում լավ աշխատանքներ կատարած այնպիսի անձինք, ովքեր կմտածեն ոչ միայն սեփական բիզնեսի, այլ նաեւ Հայաստանի տնտեսության ու ժողովրդի մասին:

Տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ փաստեց.
- Եթե ՀԷՑ-ը «Ինտեր ՌԱՕ»-ից անցնելու է մեկ այլ ընկերության, ապա դրանից հասարակության առջեւ նրա պարտավորությունները չեն պակասում: Վաճառքից հետո կառաջանա նոր մենեջմենթ ունենալու խնդիր, եւ նոր սեփականատերերը կփորձեն հարցերին տալ իրենց լուծումները: Գուցե ՀԷՑ-ի նոր սեփականատերը սկսի ավելի արդյունավետ աշխատել: Իսկ թե ինչ տեղի կունենա էլետրաէներգիայի սակագնի հետ, ցույց կտա միայն աուդիտը, որն այս պահին անցկացվում է: Ինչ վերաբերում է  «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության օֆշորային լինելուն, ապա պետք է ասեմ, որ Հայաստանում ավանդույթ է դարձել նման գործարքներին օֆշորային ընկերությունների մասնակցությունը. մեկ ամիս առաջ գրանցված ընկերությանը համալիր են վաճառում, մեկ ուրիշին` ՀԵՑ-ը: Այս դեպքում հասարակության համար չի ապահովվում թափանցիկություն, եւ գործարքը կատարվում է գաղտնի պայմաններում, ինչն առաջացնում է մի շարք հարցեր, իսկ պատասխաններ չկան: Օֆշոր ասվածն առհասարակ ենթադրում է, որ տեղի է ունենում գաղտնի գործարք, որն էլ բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս:

ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ ընդգծեց.
- Եթե ՀԷՑ-ի գնորդն այնպիսի ընկերություն է, որը լուրջ շահագրգռվածություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման համար, ապա չպետք է մտահոգվել: Իսկ եթե այդ ընկերությունը չունի հայկական արմատներ եւ ՀԷՑ-ը համարելու է զուտ բիզնես, ապա այս պարագայում դրական տեղարշարժեր հնարավոր է չլինեն: Բոլոր դեպքերում՝ ՀԷՑ-ը ֆինանսական լուրջ առողջացման կարիք ունի, քանի որ տարիներ շարունակ կառավարվել է հիմնականում անարդյունավետ: Այստեղ ֆինանսական արտահոսքերի բազմաթիվ խնդիրներ կան: Այդ պատճառով էլ ՀԷՑ-ի նոր սեփականատերը շատ լուրջ ջանքեր պետք է գործադրի ե՛ւ կարգ ու կանոն հաստատելու, ե՛ւ ծառայության մատուցման արդյունավետությունը բարձրացնելու համար: Ահա այս դեպքում մենք կունենանք մեծ հնարավորություն` սակագնի վերանայման առումով: Ինձ համար  կարեւոր է, թե նոր գնորդն էներգետիկայի  ոլորտում ունի՞ փորձառություն, թե` ոչ: Իսկ թե որտեղ է գրանցված ՀԷՑ-ը գնող նոր ընկերությունը, ինձ բնավ չի հետաքրքրում: